Հարության ՇաբաթՕրինակ
Հասանելիություն օրը 24 ժամ և շաբաթը 7 օր
Սիրելի՛ բարեկամ,Ավագ հինգշաբթին այն օրն էր, երբ Տեր Հիսուսն Իր աշակերտների հետ Վերնատանը Վերջին Ընթրիքն էր կազմակերպել։ Հենց այդ օրը Տերը լվաց Իր աշակերտների ոտքերը և վերջին անգամ հաց կիսեց նրանց հետ։ Այս ընթրիքի ժամանակ էր, որ Տեր Հիսուսը կանխավ հայտնեց, որ Իր աշակերտներից մեկը մատնելու է Իրեն և նաև խոսեց Պետրոսի ուրանալու մասին։
Ընթրիքից հետո աշակերտներն ուղեկցեցին Տեր Հիսուսին Գեթսեմանի պարտեզ, որտեղ Նա աղերսանքով աղոթք արեց․ «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից, սակայն ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի»։ Այդտեղ էր, որ Տեր Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին, ու նաև մեզ, թե ինչ անել, երբ հասնում ենք մեր մարդկային հնարավորությունների սահամանագծին, երբ այլևս ուժ չունենք և Աստծո օգնության ու միջամտության կարիքն ենք զգում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթքը Աստծո զավակների արտոնությունն է։ Դու Տեր Հիսուսի նմանությամբ ազատ մուտք ունես Հայր Աստծո ներկայության մեջ, քանի որ Նրա սիրելի զավակն ես։ Ա Հովհաննես 3.1 խոսքում ենք կարդում. «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. …»
Աստված այնքան է արժևորում Իր զավակների ներկայությունը, որ երբեք չի դադարում կանչել նրանց Իր մոտ։ Անկախ այն բանից, որ Նա ամենակարող Աստված է, Թագավորը Երկնքի ու Երկրի, տիեզերքի Արարիչը, Նա երջանիկ է, երբ․․․
Նրան մոտենում ենք սիրուց դրդված։
Նրա հայրական օգնությունն ենք աղաչանքով խնդրում։
Նրա իմաստուն առաջնորդությունն ենք փնտրում մեր կյանքում։
Մեր դժվարին ժամանակներում Նրա միջամտությանն ենք վստահում։
Նա նրբանկատ Հայր է, Ով առատորեն տալիս է քեզ Իր քնքուշ սերն ու ողորմությունները։ Եվ Նա երբեք այնքան զբաղված չէ, որ չկարողանա պատասխանել քո աղոթքներին։
Երկնքում դու վայելելու ես մշտապես Նրա ներկայության մեջ լինելու ուրախությունը։ Սակայն մինչ կգա այդ հիասքանչ ժամանակը, Աստված կամենում է այսօր հիշեցնել քեզ, որ դու լիարժեք կարող ես վայելել այս գերբնական արտոնությունը՝ մոտենալով Նրա Շնորհի գահին և վայելելով Նրա քաղցր ներկայությունը (տե՛ս Եբրայեցիս 4.16 խոսքը):
Տեր Հիսուսը մեզ համար ճանապարհ բացեց դեպի Հայր Աստծո շնորհքի գահը։ Ընդունելով Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, դու հավիտենական կյանքի խոստումն ես ընդունում, իսկ այս կյանքում՝ Աստծո գահին մոտենալու արտոնությունը։
Վայելի՛ր օրդ թագավորների Թագավորի ներկայության մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/