Հայտնություն 11:15-19

Հայտնություն 11:15-19 ՆՎԱԱ

Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու նրա Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։ Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով. «Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ, որ էիր և ես, որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։ Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը, ու ժամանակը՝ մեռելներին դատելու և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և կործանելու երկիրն ապականողներին»։ Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։