Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ
«Իսկ հիմա ի՞նչ»
Քրիստոնյա լինել նշանակում է լինել «Քրիստոսում»։ Պարզ ասած, դուք սկսում եք կյանք Նրա մեջ «մնալով»։ Ի՞նչ է շա նշանակում։ Դա նշանակում է, որ դու սկսում ես զարգացնել քո հարաբերությունը Նրա հետ քո սիրտը, հոգին, միտքը և ողջ ուժը բերելով հարաբերության մեջ։ (Մարկոս 12. 30, Ղուկաս 10. 27)։
Ահա հինգ միջոց Հիսուս Քրիստոսի հետ «հարաբերության մեջ» մնալու համար՝
Հարաբերություն այլ Քրիստոնյաների հետ
Եկեղեցին՝ մարդիկ են, ովքեր հարաբերության մեջ են մտել Հիսուսի հետ և դրա համար, ներվել են Հիսուսի կողմից և ցանկանում են ապրել Հիսուսի համար։ Եկեղեցում լինելը կօգնի Հիսուսի հետ հարաբերությունների զարգացմանը։ Այստեղ՝ եկեղեցում է, ուրիշ հավատացյալների հետ, որ մենք սովորում ենք, աճում, հարցեր տալիս, ծառայում, փնտում և փառաբանում Աստծուն միասին։
Աստծո ուղղորդությունը՝ Աստվածաշունչ կարդալով և սովորելով
Երբ Հիսուս Քրիստոսի հետ հարաբերություններդ զարգանում են, դու կսկսես ավելին սովորել Աստվածաշնչի միջոցով։ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է և դա ամենակարևորտ ձևերից մեկն է, որի միջոցով Նա հայտնում է Իրեն և Իր կամքը մեր կյանքի համար։ Որքան շատ իմանաք Աստվածաշունչը, այնքան ավելի շատ կճանաչեք Աստծուն։
Աստծո հետ երկխոսություն աղոթքի միջոցով
Աղոթքի նպատակը նույնն է, ինչ այլ կանխամտածված երկխոսությունների՝ ավելի մտերմանալ կարևոր հարաբերությունների մեջ։ Սա նշանակում է, որ աղոթքը շատ թեմաների է վերաբերվում։ Աղոքը ներառում է մտքեր կիսելը, լսելը, հարցեր տալը, օգնություն խնդրելը, պատասխաններ, որպեսզի հասկանալի լինի, խոստովանումը և ներողություն խնդրելը, շնորհակալություն հայտնելը կամ ուղղակի միասին լինելը։
Գործունեություն ծառայության միջոցով
Գործունեությունը ծառայության, հոգատարության, մարդկան մեջ դուրս գալու միջոցով դա Աստծո սիրո սիրտը մարդկանց ցուցադրելն է և դա կարևոր միջոց է, որի շնորհիվ դու կաճես Հիսուսի հետ քո անձնական հարաբերության մեջ։ Ինչու՞։ Որովհետև դա այն է, ինչ Հիսուսն արեց։ Հիսուսն ասաց. «Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի...» (Մարկոս 10. 45)։
Երկրպագության միջոցով Աստծո հանդեպ սեր արտահայտել
Երկրպագությունը Աստծո հանդեպ մեր գոհության, երախտագիտության և զարմանքի հատուկ արտահայտությունն է։ Երկրպագությունը կարող է արվել միայնակ կամ մարզադաշտում հազարավոր այլ մարդկանց հետ։ Դա կարող է տեղի ունենալ եկեղեցու շենքում կամ սարի լանջին։ Երկրպագությունը դա քո իրական և ազնիվ արտահայտությունն է դեպի Աստված։
Եթե հավանեցիք այս ծրագիրը և ցանկություն ունեք հաղթելու գիրքը, որտեղից այն վերցված է սեղմեք այստեղ
Այս Ծրագրի Մասին
Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։
More