Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ

Beginning A Relationship With Jesus

ՕՐ 5 7-ից

«Նոր ինքնություն»

Աստծո զավակներ լինելու իրավունքը հնարավոր դարձավ Հիսուսի շնորհիվ և հրաշալի նորությունն այն է, որ Հիսուսի շնորհիվ, Աստված ասում է նույնը մեզ, ինչ ասաց Հիսուսին։ Պատրաստ ե՞ս։ Խնդրեմ. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը» (Մարկոս 1. 11)։

Հիսուսի շնորհիվ, Աստված ասում է նույն բանը քեզ, ինչ Նա ասաց Հիսուսին։ Այս մեկ նախադասությամբ, Աստված մեզ տվեց աննկարագրելի հաստատման մի աննկարգրելի հիմք մեր ինքնության պակասության համար, որը բոլորս ունենք՝ պատկանելության, սիրո և ընդունման խոր փափագ։ Ուշադրություն դարձրա այդ նախադասության երեք կարևոր հատվածներին՝

1. Դու Իմ որդին ես...

Երբ Աստված ասում է՝ «Դու Իմ որդին ես», Նա իրեն նույնացնում է մեզ հետ։ Նա ասում է, որ ուզում է մեր հետ ասոցացված լինել, որ մենք միասին ենք։

Այս նոր ինքնության առաջին կետը այն է, որ մենք բոլորս մարդիկ ենք, ում հետ Աստված ցանկանում է ասոցացվել։ Նա ասում է. «Հա, դա Իմ դուստրն է, իսկ դա Իմ տղան։» Նա երբեք չի տրոհում Իրեն մեզանից, երբ դառնում ենք Նրա զավակները։ Բավականին հաճելի է, որ Նա այդքան բարի է, չնայած մեր երբեմն ունեցած տգեղ պահվածքին։

2. Ում ես սիրեցի …

Երբեմն, ընտանեկան հարաբերություններում, ստացվում է այնպես, որ մեկս մյուսին չենք հավանում, ուր մնաց սիրենք միմյանց։ Եթե ունես ընտանիքի անդամ, ում չես հավանում, կարող ես զգալ այսպես՝ Այո, վստահաբար կարող եմ ասել որ նա իմ եղբայրն է, բայց ես իրեն չեմ հավանում։

Բայց Աստված այդպիսին չէ։ Աստված ոչ միայն ասում է «Այո, դա Իմ որդին է», բայց Նա նաև հաստատում է՝ «Ե սիրում եմ այս որդուն։ Նա ունի Իմ ջերմությունը։ Իմ սիրտը նրա հետ է և այն նրա համար է։»

3. Դու ունես իմ բարեհաճությունը։

Աստված ավարտում է խոստման այս հայտարարությունը՝ ավելացնելով. «Ես այնքան գոհ եմ քեզանից։» Աստված, ով աստղերը դրեց իրենց տեղերում ասում է, որ հպարտանում է քեզանով։ Ոչ ինչ-որ այլ անձով, բայց քեզանով։

Քանի դեռ մենք աճում ենք Աստծո սրտի խորության ճանաչողության մեջ, այս հաստատումները սկսում են դանդաղորեն լրացնել ինքնության պակասի տեղերը մեր հոգու մեջ։ Այն ամենն ինչ անում ենք հաստատմանը նայելու համար, կարևոր լինելու համար, կարևոր զգալու համար, գնահատված լինելու համար, բարձր գնահատված լինելու համար, այժմ մենք պատասխան ունենք։ Եվ դա մարդկանցից չէ, նյութական բաներից չէ, որոնք մեր սրտերը չեն լցնում, ոչ վերնգարերից կամ դիրքերից, ... բայց Աստծուց։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Beginning A Relationship With Jesus

Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Դույթին, Նիկոլ Յունիսին և Դեյվիդ Սի Քուկին այս ծրագիրը տրամադրելու համար։ Ավելի շատ ինֆորմացիայի համար, այցելեք՝ http://www.dccpromo.com/start_here/