Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ

Beginning A Relationship With Jesus

ՕՐ 3 7-ից

«Իրական նավապետը»

Հիսուսին նկարագրելու տարբերակներից մեկը դա որպես փրկարարական առաքելության փրկարար։ Երբ Հիսուսն ասաց՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», Նա չասաց «Ես ճանապարհ եմ, ճշմարտություն և կյանք»։

Նրան ուղղված մեր հարցրերը նման են ինքնաթիռի կամ նավի նավապետին ուղղված հարցերի, երբ ուզում ենք իմանալ՝ «Դու իրո՞ք նավապետ ես (Աստծո Որդի)։»

Կյանքի ընթացքում, մեզանից շատերի մոտ անհետաքրքրություն է առաջանում այս հարցի շոիրջ։ Մեզանից շատերը բավարարվում են ինքնաթիռում լայն ոտքերի տեղով նստատեղով։ Եվ մեզանից շատերը չեն գիտակցում իրենց մահկանացու լինելը, ինչպես կանեինք սուզվող նավի վրա։ Բայց երկու դեպքում էլ նավապետին վստահելը գլխավոր հարցն է։

Նավի վրա, ձեր հավատքը (կամ թերահավատությունը) դեպի նավապետ տարբերություն ունի։ Նույնն էլ Հիսուսի հետ է։ Եթե դա փրկարարական առաքելություն է, մենք ամենայն հավանականությամբ չենք ասի՝ «Ես կարող եմ անել այնպես, ինչպես կուզեմ։» Այո, դու կարող ես, եթե ցանկանաս, բայց եթե Նա իրական նավապետն է, նա ով գիտի մարդու գոյության բոլոր նրբությունները, ուրեմն Նա իրոք գիտի ուղին։

Կամ եթե դու սկսես բացահայտել, թե ինչ է Աստվածաշունչն ասում Հիսուսի մասին, դու կսկսես ինքդ քեզ հարց տալ. «Արդյո՞ք հավատում եմ, որ Նա գիտի ուղին։»

Եթե կարդում ես այս ծրագիրը, դու կարող է հասել ես կամ դեռևս չես հասել այն կետին, որ այս հարցին դրական կպատասխանես։ Կամ կարող ես ասել. «Այո, ես հավատում եմ։ Բայց ես դեռևս հարցեր ունեմ։» Եթե այդպես է, մենք քո հետ ենք և քո կողմից ենք։ Պատրաստիր հարցերդ։ Մենք աճում ենք լավ հարցերի միջոցով։ Կասկածներն ու անվհստահությունն անբնական բաներ չեն։

Ենթադրունք դու համաձայն ես, որ Հիսուսը կարող է իմանալ ուղին։ Եթե դա այդպես է, առաջին հարցը, որ կարող ես տալ, հետևյալն է. «Ի՞նչ պետք է անեմ, որ այդ ճանապարհով գնամ:»

Հենց այստեղ է, որ Հիսուսը անակնկալ է մատուցում։ Նա չի ասում. «Հետևիր սրան։» Նա ասում է. «Հետևիր Ինձ։» Նավապետը ցույց չի տալիս քարտեզին, նա իրեն է ցույց տալիս։ Հիսուսը նույնպես ցույց է տալիս Իրեն, և Նա հրավիրում է մեզ կատարելու։

Սուրբ Գրություն

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Beginning A Relationship With Jesus

Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Դույթին, Նիկոլ Յունիսին և Դեյվիդ Սի Քուկին այս ծրագիրը տրամադրելու համար։ Ավելի շատ ինֆորմացիայի համար, այցելեք՝ http://www.dccpromo.com/start_here/