Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ
«Կանոններն ընդեմ հարաբերության»
Եթե Քրիստոնեության բնութագիրը փորձեք արագ գտնել, կգտնեք այսպիսի մի բան՝ «հետևել Հիսուսի ուսմունքին։» Եվ դա ճիշտ է, Քրիստոնեությունը դա Հիսուսի ուսմունքին հետևելն է։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ «Հիսուսին հետևելը» դարձնում են «կանոնների հետևել», որը գլխավորը չէ։
Աստվածաշունչը պարզ բացատրում է, որ Հիսուսին ճանաչելը հարաբերության համար է, ոչ թե կանոնների։ Երբ սկսում ես ուսումնասիրել, թե Աստված Իր մասին ինչ է ասում Աստվածաշնչի միջոցով, հասկանում ես, որ Նրա կողմից առաջնորդվող և սիրված հարաբերության մեջ լինելը ամենագլխավորն է։
Այսպիսով, ասել, որ Քրիստոնեության ամենամեծ նպատակը ուսմունքին հետևելն է, նույնն է, ինչպես ասել, որ ամուսնության ամենամեծ նպատակը տան ծախսերը կիսելն է։ Սա այն չէ, ինչ ակնկալում ենք սիրո մեծագույն պատմությունից։
Կանոններն ընդդեմ շփման հարաբերակցությունը հրաշալի սահման է, որը ցույց է տալիս Քրիստոնեության և այլ կրոնների տարբերությունը։ Երբ շատ կրոններ սովորեցնում են, որ «լավը» լինելու համար պետք է խիստ հավատք և կոնկրետ գործունեություն, Քրիստոնեությունը լրիվ այլ տեղից է սկսում։
Ամենավաղ ժամանակներից, Հիսուսի հետևորդները հայտնի չէին, որպես կանոններին հետևողներ կամ «լավ» մարդիկ։ Այն ինչ դուրս մնաց՝ այն ինչ արժե նշել, այն իրականությունն է, որ նրանք ունեին «Հիսուսի հետ լինելով» (Գործք 4. 13)։ Ոչ այն, որ նրանք ընդունեցին Հիսուսին, ոչ այն, որ նրանք հետևեցին Հիսուսի բնավորությանը, այլ այն, որ նրանք «Նրա հետ էին»։
Հենց Հիսուսի հետ լինելը փոխեց այս մարդկանց, որ նրանք այլևս դադարեցին լինել «անկիթ, սովորական մարդիկ», ինչպես ասում է Աստվածաշունչը, այլ դարձան խարիզմատիկ և խիզախ առաջնորդներ։ Եվ դա նույն իրականությունն է, որ մեզ առաջարկվում է, երբ Հիսուսը հրավիրում է մեզ հարաբերության՝ լինել «Նրա հետ»։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։
More