Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ
«Ո՞վ է Աստված»
Աստծո մասին որոշ կարևոր բաներ հասկանալը կօգնի քեզ, քանի որ դու սկսում ես հետևել Նրան։ Արի խոսենք Աստծո 4 բնավորություններից՝
Աստված հավերժ է
Աստված օգտոգործում է բոլոր բառերը, որպեսզի Իրեն բնութագրի ժամանակից դուրս՝ հավիտենական, հավերժական, ընդմիշտ, կա, եղել է և գալու է։ Հավերժ չի նշանակում շատ երկար ժամանակ։ Դա նշանակում է «առանց ժամանակ»։ Դա նշանակում է «ժամանակի չափումից դուրս։»
Աստված հարաբերավող է
Աստվածաշունչը շատ տեղերում սովորեցնում է, որ Աստված գոյություն ունի որպես երեք անձնավորությունների կատարյալ միություն։ Դա կոչվում է Երրորդություն։ Աստված ոչ թե մեկ կերպար է, այլ Աստվածաշնչի Աստված դա՝ Հայր Աստվածն է, Որդի Աստվածը (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգի Աստվածը։ Նրանք երեք տարբեր անձնավորություններ են, բայց նրանք ապրում և աշխատում են կատարյալ միության մեջ։
Աստված կատարյալ է
Աստված անթերի է և երբեք ուղղվելու կարիք չի ունենա։ Նա չունի ոչ մի թերություն՝ բնավորության, մաքրության, գիտելիքի, զորության կամ ունակության։ Հատկապես մեր հետ համեմատելուց, Աստված բարոյապես կատարյալ է։ Աստվածաշունչն ասում է. «Աստված լույս է, Նրանում ընդհանրապես խավար չկա։» (1 Հովհաննես 1. 5)։
Աստված տիեզերական է
Աստված ամենուրեք է, Նա ամենազոր է, և Նա ամենագետ է։ Այս բառերը (ըստ հերթականության) նշանակում է, որ Աստված «ամեն տեղ ներկա է», որ Նա «ամեն ինչ կարող է» և Նա «ամեն ինչ գիտի»։ Նա ունակ է լինել ամենուրեք միաժամանակ, նա ցանկացած բանից ավելի զորավոր է և Նա գիտի ամեն ինչ։
Ինչու՞ է այս ամենը կարևոր
Աստծու հավերժական լինելը հասկանալը հույս է տալիս։ Հասկանլով, որ նա հարաբերվում է, նշանակում է, որ ես կարող եմ Նրա հետ զրույցի բռնվել։ Իմանալով, որ Աստված կատարյալ է, նշանակում է, անգամ երբ չեմ հասկանում, կարող եմ վստահել Աստծուն։ Նա ամենինչ է նշանակում է, որ Նա այն մեկն է, ով զորությունն է պահում, որ Նա մեզ միայնակ չի թողում և որ ամեն բան, ինչ չար է, կպարտվի։
Այսպիսով, ո՞վ է Աստված։ Նա մեր Արարիչն է, Նա սիրում է մեզ մեր ամենամեծ պատկերացումից առավել և Նա այն մեկն է, ով տվեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա մահանա և կարողանա հավերժական հարաբերություն ունենալ քո հետ։
Աստծուն ճանաչելը փոխում է մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ՝ մենք սկսում ենք նրանց տեսնել որպես հավերժական հոգիներ, ոչ թե ժամանակավոր մարմիններ։
Աստծուն ճանաչելն օգնում է մեզ դժվարություններին այլ ձև դիմակայել։ Աստծուն ճանաչելը նշանակում է, որ մենք երբեք կարիք չունենք ունենալ զգացողություն, որ կյանքը անկառավարելի է։ Աստծուն ճանաչելը մեզ պահում է խոնարհության և նպատակի մեջ։ Աստծուն ճանաչելը իմաստավորում է կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։
More