Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ

Beginning A Relationship With Jesus

ՕՐ 4 7-ից

«Առաջարկ»

Քրիստոնեական հավատքի ուշագրավ մասերից մեկն այն է, որ Հիսուսի հետ հարաբերությունը միշտ առաջարկություն է։ Այն երբեք ստիպողաբար չի լինում։

Մեկ անգամ մի երիտասարդ վազեց Հիսուսի մոտ և հարցրեց, թե ինչ պետք է «անի», որպեսզի ժառանգի հավիտենական կյանքը (Մարկոս 10. 17-22)։ Ինչպես Հիսուսն անում էր հաճախ, Նա առաջնորդեց զրույցը, որպեսզի այս մարդը կարողանա իրեն հստակ տեսնել:

Հիսուսն անգամ այս լուրջ երիտասարդին մեկ հարց չտվեց։ Նա սկսեց թվարկել հրեական պատվիրանները, իսկ երիտասարդը միջամտեց. «Այո, այո։ Ես պահում եմ դրանք բոլորը։» Բայց այն ինչ եղավ հետո, ամենահետաքրքիրն է։ Մարկոս 10. 21-ն ասում է. «Հիսուսը նայեց նրան և սիրեց նրան։»

Հիսուսը նայեց։ Նա քարոզ չասաց։ Նա մատնացույց չարեց։ Դրա փոխարեն, նա ուղիղ նայեց երիտասարդին և Իր սրտի և մտքի ողջ ուշադրությունը դարձրեց այդ մարդու վրա՝ նրան հրավիրելով հարաբերության

Հիսուսը սիրեց։ Հայացքի մեջ էր, որ սերը զարգացավ։ Դա երիտասարդի կողմից կանոնների խստորեն պահպանման կամ զարմանալի գործերից չէր։ Հիսուսը նայեց և սիրեց նրան պարզապես իր նման լինելու համար։

Պարզ է, որ երիտասարդին իրոք դուր էր գալիս Հիսուսի միտքը և նա ցանկանում էր ճիշտ ընտրություն անել։ Բայց երբ Հիսուսը հարաբերության առաջարկ արեց, Նա դա արեց ի նկատի ունենալով ամբողջական ներգրավվածություն. «Գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր» (Մաթևոս 19. 21)։

Երբ Հիսուսը նայեց և սիրեց այս երևիտասարդին, Նա ճշգրիտ գիտեր ինչ է պետք ասել նրան, որպեսզի նրա իրական սիրտը բացահայտվի։ Ունեցվածքի հարցին անդրադառնալով՝ Հիսուսը կպավ հենց այդ մարդու անձնական խնդրին։

Այսիպիսով, Հիսուսը նայեց նրան, սիրեց նրան և նրան հնարավորություն տվեց ընտրել հարաբերությունը։ Այնուամենայնիվ երիտասարդը հեռացավ։ Սա Աստծո անակնկալն է։ Աստված ունի ողջ զորությունը մեր հետ ունեցած հարաբերության մեջ, բայց անակնկալ ձևով, նա մեզ ազատություն է տալիս Իրեն ասելու այո կամ ոչ։

Երբեմն մարդիկ ասում են. «Եթե Աստված ուզում է, որ բոլորս հարաբերություն ունենաք Իր հետ, ապա ինչու՞ Նա մեզ նախապես չի ծրագրավորել այդպիսին։» Բայց սերը չի կարող ծրագրավորվել։ Եթե մենք ստիպված լինեինք ասել Հիսուսին այո, ստիպված լինեինք քրիստոնյա լինել, սա կհակասեր Աստծո կերպարին և քրիստոնեության գլխավոր իմաստին՝ հիմնականում այն, որ Հիսուսի առաջարկը հիմնված է սիրով վրա՝ սիրո ամենամաքուր տեսակի։

Սուրբ Գրություն

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Beginning A Relationship With Jesus

Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Դույթին, Նիկոլ Յունիսին և Դեյվիդ Սի Քուկին այս ծրագիրը տրամադրելու համար։ Ավելի շատ ինֆորմացիայի համար, այցելեք՝ http://www.dccpromo.com/start_here/