Սկսիր հարաբերություն Հիսուսի հետՕրինակ

Beginning A Relationship With Jesus

ՕՐ 2 7-ից

«Հաևցեր»

Մարդիկ, ովքեր հարաբերություններ ստեղծելու տաղանդ ունեն, հաճախ այն մարդիկ են, ովքեր ամենալավ հարցերն են տալիս։ Ահա այստեղ է, երբ Աստված պոֆեսիոնալ է։

Ուշադրություն դարձրեք Աստծո ամենախորիմաստ հարցերին՝

Որտեղ ե՞ս (Ծննդոց 3. 8-9)

Հենց Աստվածաշնչի ամենասկզբում, Աստված ցույց է տալիս իր բնավորության այս գիծը Ադամի և Եվայի հետ ունեցած հարաբերությունով։

Ի՞նչ եք ցանկանում։ (Հովհաննես 1. 35-39)

Հովհաննես 1-ում, տեսնում ենք, ինչպես է Հիսուսը որոշ հետաքրքրասեր մարդկանց հարցեր տալիս, ինչպես Աստված կհարցներ։ Նա հարցնում էր նրան. «Ի՞նչ եք ցանկանում։» (Հովհաննես 1. 38)։

Մարդիկ խուսափեցին հարցերից և փոխեցին թեման՝ հարցնելով Հիսուսին. «Որտեղ ե՞ս ապրում։» Իրական հասցեն նրանց տալու փոխարեն, Նա պատասխանեց. «Եկեք... և տեսեք» (Հովհաննես 1. 39)։ Պատասխան տալու փոխարեն Նա հրավերք տվեց։

Հաճախակի, մեզանից շատերը ասում են Աստծուն. «Ես ինչ-որ բան եմ ուզում Քեզանից», մինչդեռ Աստված ասում է մեզ. «Ես ուզում եմ քեզ հետ լինել։»

Ո՞վ եմ ես։ (Մաթևոս 16. 13-15)

Ահա թե որտեղից է սկսում Քրիստոնեությունը։ Քո պատասխանն այդ հարցին քո սկիզբն է, որովհետև այստեղից է պարզ դառնում, թե ինչ ես մտածում Հիսուսի մասին։ Բարեբախտաբար, այն ինչ Հիսուսն ասաց իր մասին, գրված է Աստվածաշնչում, ներառյալ Հովհաննես 10.36-ը, Հովհաննես 11.25-ը, Հովհաննես 10.11-ը և Հովհաննես 8.58-ը։

Հավատու՞մ ես սրան։ (Հովհաննես 11. 25-26)

Հիսուսը միշտ իրերը դարձնում է անձնական։ Նա ասաց իր աշակերտներին. «Իսկ դուք ի՞նչ եք ասում՝ ո՞վ եմ ես» և Մարթային Հովհաննես 11. 25-26-ում. «Դու հավատու՞մ ես սրան։»

Հիսուսը մեզ այս նույն հարցերն է տալիս, և դրանց պատասխանելը Աստծո հետ հարաբերության մեջ լինելու, Աստծուն փնտրելու և ճշմարտությունը գտնելու մի մասն է։ Եվ ճշմարտության որոնումը սկսվում է Հիսուս Քրիստոսի հետ։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Beginning A Relationship With Jesus

Նո՞ր ես սկսել հավատել Հիսուս Քրիստոսին։ Ցանկանու՞մ ես ավելի շատ իմանալ Քրիստոնեության մասին, բայց չգիտես ինչ կամ ինչպես հարցնել։ Այդ դեպքում սկսիր այտեղից։ Վերցված է Դեյվիդ Դուայթի և Նիկոլ Յունիսի «Սկսիր այստեղից» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դեյվիդ Դույթին, Նիկոլ Յունիսին և Դեյվիդ Սի Քուկին այս ծրագիրը տրամադրելու համար։ Ավելի շատ ինֆորմացիայի համար, այցելեք՝ http://www.dccpromo.com/start_here/