«Խոնարհ դառնալու պատվիրանը»Օրինակ
Խոնարհներն իրենց վրա են վերցնում Տեր Հիսուսի առաքելությունը
Բազմաթիվ մարդիկ են ինձ նամակներ գրում և կիսվում իրենց կյանքում «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության բերած օրհնություններով։ Ոմանք պատմում են, որ ծանրագույն հոգեբանական վիճակներից դուրս են եկել հե՛նց «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների միջոցով փոխանցված աստվածաշնչյան ճշմարտությունների շնորհիվ։ Ոմանք բժշկություն և հարցերի պատասխաններ են գտել մեր միջոցով փոխանցվող ուղերձներում։ Սակայն ամենահաճախ հանդիպող վկայություններն այն մասին են, որ Աստված խոսել է իրենց հետ և ուղղորդում ու զգուշացումներ փոխանցել մեր ուղերձների միջոցով։
Սիրելի՛ բարեկամ, այս բոլոր վկայությունները նախ և առաջ խոսում են Տեր Աստծու սիրող ու հոգատար սրտի մասին և Աստծուն փառավորելու համար են։ Սակայն նման վկայությունները նաև քեզ և մյուս ընթերցողներին քաջալերելու հրաշալի միջոցներ են։ Գուցե քո ընտանիքը կամ ընկերները դժվար իրավիճակով են անցնում, ինչի մասին չեն ցանկանում բարձրաձայնել: Գուցե նրանք դեռ չգիտեն, թե որքա՜ն շատ է Աստված սիրում իրենց կամ որքա՜ն արժեքավոր է նրանց կյանքը Տեր Աստծու աչքերում:
Իսկ ի՞նչ կլինի, եթե դու այսօր սիրո մի զորավոր քայլ կատարես և քո սերն արտահայտես նրանց հանդեպ: Շատ գործնական առաջարկ ունեմ քեզ համար։ Ընտրի՛ր մեկին քո շրջապատից, ում այսօր կքաջալերես։ Ուղարկ՛ր նրան քո կողմից և քո իսկ բառերով շարադրված գնահատանքի կամ քաջալերանքի մի հաղորդագրություն (տեքստային նամակի, էլ․ փոստի,Viber-ի, WhatsApp-ի, Messenger-ի միջոցով կամ ինչպես քեզ է հարմար):
Օրինակ՝ կարող ես գրել, «Ուզում եմ իմանաս, որ դու շա՜տ մեծ արժեք ունես Տեր Հիսուսի աչքերում: Քո կյանքը թանկ է ու անգին է Նրա համար։ Դու ոչ միայն Տեր Հիսուսի համար ես թանկ մեկը, այլև՝ ինձ համար։ Պարզապես ուզում եմ իմանաս, որ գնահատում եմ քո ներկայությունն իմ կյանքում: Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Դու Աստծու հրաշքն ես»:
Երբեմն ընդամենը մի քանի բառը բավարար է շատ բան փոխելու համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որոշում կայացրո՛ւ և սեր տարածիր այսօր։ Խոնարհները նվիրվում են մյուսներին բարիք անելու ընթացքին և Աստծու սերն են տարածում իրենց շրջապատում։
«Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․34-35):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Տեր Հիսուսը խոնարհության մեր չափանիշն է և օրինակը։ Լինելով Աստված՝ Նա ոչ միայն Իրեն խոնարհեցրեց մարդ լինելու աստիճան, այլև դարձավ մարդկանց ծառան՝ սեփական անձը ցածրացնելով նրանց առջև, ում ծառայում էր: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Խոնարհները նվիրվում են մյուսներին բարիք անելու կյանքին և Աստծու սերն են տարածում իրենց շրջապատում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am