«Խոնարհ դառնալու պատվիրանը»Օրինակ
Հիսուսը ցածրացրեց Իրեն, իսկ Աստված բարձրացրեց Նրան
Այսօր ուզում եմ ողջ փառքը տալ Աստծուն այն բանի համար, ինչ Նա անում է քեզ համար և ինձ համար:
Սիրելի՛ բարեկամ, այն, ինչ արել է Աստված, պարզապես անհավատալի է: Բայց այսօր ես հրավիրում եմ քեզ կարդալու այս հիասքանչ աստվածաշնչյան հատվածը և խորհելու դրա շուրջ։ Այն գրված է Փիլիպպեցիս 2.5-11 հատվածում, և առաջարկում եմ այնպիսի վայելքով ընթեցել այն, որ թույլ տանք Աստծո Խոսքին, որ այն հագեցնի մեր հոգին:
«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար»։
Սա մի զորավոր նկարագրություն է մեր Տեր Հիսուսի խոնարհ բնավորության և այն սիրո մասին, որը Նա ցուցաբերեց մեր հանդեպ՝ մեզ փրկելու համար
հրաժարվելով երկնային փառքից։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ *զավակ, այս հատվածի ամեն մի միտքը անսահման սեր է իր մեջ պարունակում։ Ամեն մի տողը խոսում է Քրիստոսի խոնարհության և այդ խոնարհության շարժառիթ հանդիսացող սիրո մասին։ Ամեն մի խոսքը Աստծո սիրո խոստովանությունն է մեզ։ Արդյոք այս անպատմելի սերը մեզ կմղի՞ նույն սիրով մյուսներին սիրելուն։
Շնորհակալությո՛ւն, մեր թանկագին ու աննման Տեր Հիսո՛ւս:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Տեր Հիսուսը խոնարհության մեր չափանիշն է և օրինակը։ Լինելով Աստված՝ Նա ոչ միայն Իրեն խոնարհեցրեց մարդ լինելու աստիճան, այլև դարձավ մարդկանց ծառան՝ սեփական անձը ցածրացնելով նրանց առջև, ում ծառայում էր: Հեզությունն ու խոնարհությունն այս աշխարհում ընկալվում են որպես թուլություններ, բայց Աստծո Արքայության մեջ դրանք այն բանալիներն են, որոնք հնարավորություն են ընձեռում առաջնորդվելու և ուսուցանվելու ուղղակիորեն հենց Տեր Աստծո կողմից։ Խոնարհները նվիրվում են մյուսներին բարիք անելու կյանքին և Աստծու սերն են տարածում իրենց շրջապատում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am