Տեր Աստծո Որոշ Անունների ՆշանակությունըՕրինակ
![Տեր Աստծո Որոշ Անունների Նշանակությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F42988%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Թո՛ղ ջրերը նահանջեն․․․
Սիրելի՛բարեկամ, Աստված իրական է և գոյություն ունի։ Սա մի ճշմարտություն է, որը դու, որպես Աստծո զավակ, հաստատ գիտես և համոզված ես դրանում։ Աստված, Ում դու սիրում ես և պատկանում, կրում է նաև Էլ-Խայիմ անունը՝ Կենդանի Աստված։
Այս անունը մեզ հայտնի է դառնում Հեսուի գրքից՝ մասնավորապես Հեսու 3.10-13 հատվածում. «Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ Նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։ Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։ Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ, և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։
Հեսուն Իսրայելի ժողովրդի հետ միասին պատրաստվում էր նվաճել Խոստացված Երկիրը։ Եվ նոր տարածք նվաճելու այս մեծագույն արշավանքի ժամանակ նա շատ թշնամիների ու խոչընդոտների բախվեց։ Եվ այս խոչընդոտներից մեկն էլ Հորդանան գետն էր։
Աստված պատրաստվում էր ցույց տալ նրանց, որ Ինքը կենդանի է և, կանգնեցնելով Հորդանանի ջրերի հոսքը, կամենում էր հայտնել, որ Ինքը նրանց հետ է։ Մարդիկ կարողանալու էին ցամաքած գետի վրայով անցնել։ Աստված արեց նույն հրաշքն, ինչն արել էր Կարմիր ծովում…Նա այս անգամ էլ գետի ջրերը բաժանեց երկու մասի։ Կենդանի Աստված դադարեցրեց գետի հորդառատ ջրերի հոսքը՝ հնարավորություն պարգևելով Իր ժողովրդին անցնելու ցամաքով։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ի՞նչ առնչություն ունի այս պատմությունը քե՛զ հետ։
- Քո Աստվածը կենդանի՛ է։ Նա կարող է դադարեցնել քեզ սպառնացող ջրերի հոսքը, բոլոր այն ջրերի, որոնք որպես խոչընդոտ են բարձրացել քո և Տեր Աստծո տված խոստման իրականացման միջև։
- Ինչպիսի իրավիճակում էլ հայտնված լինես, Աստված՝ Էլ-Խայիմը, քեզ հետ է։ Որովհետև Նա կենդանի է։ Նա կարող է գործել։
- Եվ վերջապես, Աստված ընդամենը մի գաղափար չէ և ո՛չ էլ անձայն ու անշունչ մի կուռք։ Նրան մարդկային ձեռքերը չեն ստեղծել։ Նա ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾ է։ Եվ Նա ՔԵԶ ՀԵՏ է։
Ես հավատում եմ, որ այսօր քո կյանքում հրաշք է տեղի ունենալու։ Այն նախ պետք է քո սրտում տեղի ունենա։ Տիեզերքի Արարչի համար չկա անհնարին ոչինչ։ Իսկ դու հավատո՞ւմ ես, որ հրաշքները անհնարին չեն։ Այո՛, կենդանի Տերը հրաշքներ է գործել Իր ժողովրդի մեջ, և քո կյանքում էլ կարող է հրաշքներ գործել։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![Տեր Աստծո Որոշ Անունների Նշանակությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F42988%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատքը պետք է ողջամիտ լինի
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)