Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ ՀամարՕրինակ

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար

ՕՐ 7 7-ից

Աստված կկատարի այն, ինչ խոստացել է քեզ

Սիրելի՛ բարեկամ, Աբրահամը չերկմտեց ու չկասկածեց Աստծո տված խոստմանը։ Նա մինչև վերջ հավատաց, որ իր Արարիչ Աստված կարող էր իր համար հրաշք գործել։ Անկախ նրանից, որ անհավանական էր այդ տարիքում երեխա ունենալը։ Ի հեճուկս մարդկային տրամաբանության, Աստված բացում է մեր կյանքի հրաշքների դուռը հենց այն ժամանակ, երբ թվում է արդեն ամեն բան կորսված է և այլևս հույսի նշույլ անգամ չի մնացել։

«Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ Նա, Ով խոստացավ, կարող է և կատարել» (‭‭Հռոմեացիս‬ ‭4․20-21):‬‬

Աստված միշտ պահում է Իր տված խոստումները, եթե մենք բավարարում ենք Նրա խոստման պայմաններին։ Քո հանդեպ Աստծո հավատարմությունը գերազանցում է և շատ ավելի զորավոր է, քան քո կյանք այցելած դժվարությունները։ Մի՛ կասկածիր ու մի՛ երկմտիր։ Եթե դու էլ քո հերթին հավատարիմ լինես Տիրոջը, ապա քո կյանքում Նրա ծրագրերը անկասկած իրականանալու են։ Թույլ մի՛ տուր, որ անորոշությունն ու կասկածները ճնշեն ու խեղդեն քո հավատը կամ գողանան քո ուրախությունը։ Եթե դու որոշել ես դառնալ Քրիստոսի աշակերտը կամ արդեն իսկ Նրա աշակերտն ես, ապա քո կյանքի ուղին ձևավորվում է Արարիչ Աստծո ձեռքերում։ Նա՛ է տիրում քո կյանքում, և Նա՛ է հոգատար Հոր պես լավագույնս կարգավորում քո կյանքի բոլոր խնդիրները։

Աստված գործում է։ Տերը տիրում է։ Նա քո օգտին է գործում, որովհետև սիրում է քեզ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տերը կկատարի այն, ինչ խոստացել է քեզ, ինչպես որ արեց Աբրահամի ու Սառայի դեպքում։ Ինչպես արել է իմ կյանքում և Նրան վստահող բազմաթիվ այլ հավատքի մարդկանց կյանքերում։

Առաջարկում եմ միասին աղոթել այս կարճ աղոթքը․ «Տե՛ր, ես ընտրում եմ չերկմտելը ու Քո Խոսքի հանդեպ առանց կասկածի վստահություն ունենալը։ Շնորհակալ եմ Քո հավատարմության համար իմ դժվարությունների մեջ և Քո խոստումները միշտ պահելու համար։ Դրանք ինձ ուժ են տալիս և զորացնում ինձ, քանի որ գիտեմ, որ Դու կանգնած ես Քո յուրաքանչյուր Խոսքի հետևում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար

Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/