Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ ՀամարՕրինակ

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար

ՕՐ 2 7-ից

Այսօր շրջվի՛ր դեպի այն Մեկն, Ով ամենակարող է

Սիրելի՛ բարեկամ, ո՞ւմ ես ուղղում հայացքդ և ու՞մ կողմն ես դու շրջվում, երբ քո կյանքում իրադարձությունները չեն ստանում քո ակնկալած ընթացքը, ամեն բան խառնվում է իրար և բախվում ես անակնկալ բարդությունների, իսկ երբեմն նաև արհավիրքների։ Ո՞ւմ մոտ ես գնում, ումի՞ց ես օգնություն ակնկալում և ո՞ւմ հետ ես առաջինը կապ հաստատում։ Երբեմն նման պարագաներում մենք բնազդաբար առաջին հերթին խոսում ենք մեր մտերիմ ընկերոջ կամ հարազատ մարդու հետ։ Սա, անշուշտ, սխալ չէ։ Սակայն արդյո՞ք լավագույն ընտրությունն է․․․

«Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տեր է երկնքի և երկրի» (‭‭Ծննդոց‬ ‭14․22):

Սխալ չէ ապավինել այն մարդուն, ում վստահում ես։ Սակայն մյուս կողմից, ավելի լավ է առաջինը շրջվել դեպի Աստված և մեր հայացքը հե՛նց Նրան ուղղել, որովհետև Նա մեր Հայրն է, սիրում է մեզ անսահման սիրով, ամենագետ է և ամենակարող։

Տերը՝ մեր բարի և ողորմած Աստված, ուզում է նաև այս հարցում առաջինը լինել մեր կյանքում։

Ես շատ դեմ եմ, երբ մարդիկ, չբավարարելով Աստծո խոստման պայմաններին, այդ խոստումներն են հռչակում իրենց կյանքում։ Սակայն քաջալերում եմ այսօր հռչակել․․․, որ նույն է թե՝ ի լուր մեզ շրջապատող մարդկանց և հոգևոր աշխարհի հայտարարել քո հնազանդությունը Նրա կամքին և Նրան քո կյանքում առաջին ու ամենաբարձր տեղը հատկացնելը․ «Տե՛ր, ես որոշել եմ իմ կյանքի ամենածանր պահերին ու անակնկալ դժվարությունների մեջ առաջինը շրջվել դեպի Քեզ, հայացքս դեպի Քեզ ուղղել և դեպի Քեզ բարձրացնել իմ ձեռքերը։ Դու Ամենակարող Աստված ես, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը, և Դու իմ երկնային Հայրն ես։ Ես հավատում եմ, որ Դու սիրում ես ինձ անսահման մեծ ու խորը սիրով։ Ես ընտրում եմ Քո կամքին հնազանդվելն ու առաջին հերթին Քեզնից իմ օգնությունն ակնկալելը։ Ես Քեզ եմ տալիս իմ կյանքի առաջին, ամենաբարձր և ամենակարևոր տեղը։ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար

Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/