Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ ՀամարՕրինակ

Նրա սերը կատարյալ է
Սիրելի՛ բարեկամ, իմ և քո հանդեպ Տեր Աստծո սերը կատարյալ է։ Սա նշանակում է, որ ոչինչ պետք չէ ավելացնել այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դարձնելու համար։ Այն կատարելապես բավարարում է իմ և քո սրտի կարիքները։
«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայիա 54․10):
- Այդ սերը նման է հորդառատ անձրևի, որը թափվում է չոր հողի վրա։
- Այդ սերը նման է մեղմ ու թարմացնող քամու, որը զովացնում է քեզ ամառվա տապին։
- Այդ գորովը, որ Նա տածում է քո հանդեպ բոցավառ ու ջերմացնող կրակի նման է ցրտաշունչ ձմռան սառնության մեջ։
Աստված սիրում է քեզ։ Եթե միայն ուշադիր լինես ու փորձես տեսնել կամ լսել… Աստծո սերն ամենուր է քո շրջապատում։ Ամեն առավոտ Նա քեզ սիրո նամակ է գրում։ Նա արևի առաջին ճառագայթներով լուսավորում ու ջերմացնում է քո սրտի հողը։
Ես ուզում եմ, որ այսօր կտրվես քո հոգսերից, մի կողմ դնես բոլոր անհանգստություններդ և ընդունես այն սերը, որն Աստված ունի քո հանդեպ։ Այսօր աղոթում եմ քեզ համար, որ հավատաս, որ Աստված սիրում է քեզ հե՛նց այնպիսին, ինչպիսին դու կաս։ Եվ այնքա՜ն է սիրում, որ ուզում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ և քեզ դարձնել այնպիսին, ինչպիսին Ինքն է կամենում, որ լինես։ Հավատա՛, որ Տեր Աստծո սերը քո հանդեպ անսահման է։ Ամուր բռնի՛ր այս հզոր ճշմարտությունը, որպեսզի աստվածային սերը կոտրի քո կյանքի մեղքի ու անիրավության շղթաները, չորացնի տրտմության արցունքներդ և բժշկի սիրտդ ամեն դառնությունից ու վիրավորանքներից։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/
Հարակից ծրագրեր

Հավատքը պետք է ողջամիտ լինի

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Դու նրանց հույսն ես․․․

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
