Երանի՜ թե ինձ եղբայր լինեիր՝ մորս ստինքը ծծած. քեզ դրսում գտնեի, համբուրեի, ու ինձ չանարգեին։ Քեզ կտանեի, կմտցնեի իմ մոր տունը, դու ինձ կսովորեցնեիր. քեզ իմ հոտավետ գինուց կխմեցնեի, իմ նռան օշարակից։ Նրա ձախ ձեռքը թող գլխիս տակ լիներ, իսկ աջը գրկեր ինձ։ Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք իմ սիրուհուն, մինչև որ ինքը չբարեհաճի։ Ո՞վ է սա, որ բարձրանում է անապատից՝ հենված իր սիրեկանին։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. քեզ քո մայրն այնտեղ հղացավ, այնտե՛ղ հղացավ քեզ քո ծնողը։ Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։ Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։
Կարդալ ԵՐԳ ԵՐԳՈՑ 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր