Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

ՕՐ 3 7-ից

Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Քո դժբախտությունը երաշխավորելու հաստատ ուղին

Հիսուսը Մատթեոսի Ավետարանի 20-րդ գլխում պատմում է մարդկանց մի խմբի մասին, որ օրավարձով գործի են անցնում կալվածատիրոջ մոտ։ Աշխատանքի ընդունված առաջին խումբն այդ առավոտյան արթնացել էր որևէ աշխատանքի երաշխիք չունենալով։ Օրավարձով աշխատողներն ապրում են օրվա աշխատանքով, այսինքն՝ գործ չլինելը նշանակում է՝ այդ երեկո ոչ մի ուտելիք նրանց ընտանիքների համար։ Երբ նրանց վարձում են գործն անելու, առաջին խումբն ուրախանում է, որ ստացել է օրվա արդար աշխատանքի դիմաց արդար օրավարձի առաջարկ։ Եվ հենց այդքան էլ ստանում է։

Եթե աշխատողների այս խումբն առաջինը վարձատրվեր, նրանք տուն կգնային բավարարված, գոհ ու երջանիկ: Նրանք ստացել էին այն, ինչ պայմանավորվել էին օրվա սկզբում՝ արդար օրավարձ մեկ օրվա արդար աշխատանքի դիմաց: Բայց քանի որ նրանք վերջինն են վարձատրվում, հնարավորություն են ունենում համեմատելու իրենց վարձավճարը մյուսների վարձավճարի հետ (որոնք այդքան երկար չէին աշխատել):

Համեմատությունն է, որ նրանցից գողանում է բավարարվածությունը։

Նույնը կատարվում է մեզ հետ։ Կյանքդ ուրիշների կյանքի հետ համեմատելը միշտ քո դժբախտությունը երաշխավորելու հաստատ ուղին է լինելու։ Նախանձն ուտում է մեզ: Ահա թե ինչու է Հիսուսը պատմում այս պատմությունը, որպեսզի մենք ճանաչենք ու խուսափենք համեմատության թակարդից: Դա ընդամենը գողանալու է մեր ուրախությունը:

Իրականությունն այն է, որ այսօր եթե բողոքելու պատճառներ փնտրես, կգտնես։ Նմանապես, եթե որոշես երախտապարտ լինելու պատճառներ փնտրել, նույնպես կգտնես: Դու կգտնես այն, ինչ փնտրում ես:

Աստված կամեցավ կյանքի պարգևը տալ քեզ: Դու ոչինչ չես արել դա վաստակելու համար։ Դա պարզապես Նրա առատաձեռնության դրսևորումն է քո հանդեպ: Ակնթարթ անգամ մի՜ վատնիր՝ քո կյանքը համեմատելով ուրիշի կյանքի հետ: Փոխարենը փնտրի՜ր պատճառներ՝ երախտապարտ լինելու այն ամենի համար, ինչ տրվել է քեզ: Եթե ուշադիր լինես, ի վիճակի կլինես շատ բարիքներ գտնելու։

Աղոթք։Կազմի՜ր այն բարիքների ցանկը, որ Աստված դրել է քո կյանքում հենց հիմա: Այնուհետև աղոթի՜ր. «Տե՜ր, շնորհակալ եմ Քեզ կյանքի պարգևի համար: Ների՜ր ինձ, երբ տրվում եմ նախանձին ու խանդին: Այսօր տո՜ւր ինձ աչքեր՝ տեսնելու այն մեծաթիվ լավ, առատաձեռն բարիքներն ու մարդկանց, որ դրել ես իմ կյանքում: Օգնի՜ր ինձ շնորհակալություն հայտնելու Քեզ նրանցից ամեն մեկի համար: Հիսուսի անունով։ Ամեն»:




Աստվածաշնչյան հղումներ
Մատթեոսի 20.1 - 20.16

Սուրբ Գրություն

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/