Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

ՕՐ 1 7-ից

Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Առավել ուժեղ աղոթքի կյանքի գաղտնիքը

Տեր Հիսուսի առակներն ընդամենը լսելու պատմություններ չեն. դրանք հանելուկներ են, որ պետք է լուծել։ «Առակ» բառը եբրայերենից թարգմանաբար հենց «հանելուկ» է նշանակում։ Այդ հանելուկները լուծելը տանում է դեպի նոր հոգևոր աճ Հիսուսին հետևելու համար։

Օրինակ՝ կարդա՜ Ղուկասի 11.1-13-րդ հատվածն ու մտածի՜ր քո աղոթքի կյանքի մասին։ Քո կարծիքով Աստված ի՞նչ է զգում աղոթքներդ լսելիս։ Հիսուսի պատմության քմահաճ հարևանի նման մի վիճա՞կ։ Եթե դուռը բավականաչափ աղմկելով թակենք, գուցե Աստված այնքան նեղվի, որ մի բա՞ն անի մեզ համար։

Դա բոլորովին այն չէ, ինչ Հիսուսն է ասում։

Սա ոչ թե նմանության, այլ հակադրությանառակ է։ Եթե պատրաստակամ ես գործ ունենալու քմահաճ դրացու հետ, որ մի բանական կարիք հոգաս, ապա Հիսուսը միտք է տալիս, թե որքան ավելի մեծ վստահությամբ կարող ես դիմել Աստծուն՝ մեր Հորը։ Նա երբեք չի քնում, Նա երբեք հեռացած չէ մեզնից, և Նա տալու մեծ ցանկություն ունի։

Ինչպես որ հասկանում ես, թե Ով է Աստված, այդպես էլ աղոթում ես։

Հիսուսն ուզում է համոզվել, որ այս պատմությունը սխալ չենք մեկնաբանում, քանի որ այն, ինչ սկսվում է որպես մի պատմություն նեղսրտած հարևանի մասին, ավարտվում է նրանով, որ Հիսուսը խոսում է անչափելիորեն ավելի մեծի՝ սիրող Հոր մասին, Ով «շատ ավելին» կտա Իրենից խնդրողներին, քան որևէ երկրային հայր ի վիճակի է տալու իր սիրած զավակներին։ Հիսուսն այս առակի միջոցով ցույց է տալիս, որ ավելի ուժեղ աղոթքի կյանքի գաղտնիքը տեսնելն է, որ Աստված մեր բարի Հայրն է, Ով փափագում է բարի պարգևներ տալ մեզ։ Ուստի շարունակի՜ր գնալ Նրա մոտ ու մի՜ դադարիր աղոթելուց։

Եթե Աստված ուրախությամբ է պատասխանում, ինչո՞ւ պիտի մեկ անգամից ավելի խնդրենք որևէ բանի համար։ Մտածի՜ր այն աղոթքի մասին, որ Հիսուսը սովորեցրեց այս առակը պատմելուց առաջ։ Քանի՞ անգամ ենք ունենում ամենօրյա հացի կարիք։ Ամեն օր։ Քանի՞ անգամ ենք ունենում ներվելու և ներելու կարիք: Պարբերաբար։ Քանի՞ անգամ ենք բախվում չարին և ազատագրման կարիք ունենում: Մշտապես։ Մենք շարունակում ենք խնդրել, որովհետև մեր կարիքները շարունակում են աճել։ Եվ Աստված ոչ միայն այս բարի պարգևները կտա մեզ, այլև նույնիսկ Իր Սուրբ Հոգին կտա Իրենից խնդրողներին: Նա տալու մեծ ցանկություն ունի, և Նա երբեք հեռու հեռվում չէ:

Աղոթք։ Աստծուն հայտնի՜ր քո ունեցած որոշակի կարիքներն ու Նրանից գոհացի՜ր այն ամենի համար, որ արել է քեզ համար։ Այնուհետև խնդրի՜ր. «Տե՜ր, շնորհակալ եմ, որ բարի Հայր ես, Ով ուրախությամբ է հոգում իմ ամենօրյա կարիքները։ Խնդրում եմ, տո՜ւր ինձ Քո Սուրբ Հոգին։ Այսօր օգնի՜ր ինձ, որ ոչ մի բանի համար չանհանգստանամ՝ վստահելով, որ Քրիստոսի խաղաղությունը կպահի իմ սիրտն ու միտքը։ Հիսուսի անունով։ Ամեն»։



Աստվածաշնչյան հղումներ
Մատթեոսի 6.7 - 6.8
Փիլիպպեցիների 4.6 - 4.7
Ղուկասի 11.1-11.13

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/