Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ
Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Առաջին հերթին անել ամենակարևորը
Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխում Հիսուսի առակում հարսնաքույրերին տրված է միայն մեկ առաջադրանք՝ համոզվել, որ իրենց լապտերները պատրաստ են տոնակատարության համար: Լապտերը ներկայացնում է քո կյանքը, իսկ ձեթը՝ քո կյանքը լցնող գործերն ու վերաբերմունքը։ Դա կարելի է տեսնել Հիսուսի խոսքերից Լեռան քարոզում (Մատթեոսի 5.14-16):
Առակում հարսնաքույրերից հինգը պատրաստ չեն։ Նրանց լապտերների մեջ ձեթ չի մնացել, որ այն վառ մնա։ Նրանք խնդրում են մյուս հինգ հարսնաքույրերին, որ պարտքով ձեթ տան իրենց, սակայն մերժում են ստանում։ Մերժումն այնքա՛ն եսասիրական է թվում։ Ինչո՞ւ ձեթ չեն տալիս հիմար հարսնաքույրերին։
Միտքն այն է, որ որոշ բաներ հնարավոր չէ պարտքով վերցնել։
Աստծո հետ հարաբերությունը չես կարող պարտքով վերցնել: Բնավորությունը պարտքով չես վերցնի: Հիսուսի հանդեպ սիրուց և հնազանդությունից դրդված գործերը պարտքով չեն տրվում: Հավատը չի կարելի պարտքով վերցնել: Կյանքը չի կարելի պարտքով վերցնել: Մեզնից յուրաքանչյուրն անձամբ է պատասխանատու Աստծո առջև այն ամենի համար, ինչ որոշել է անել իր մեկ ու միակ կյանքի հետ: Յուրաքանչյուրս պատասխանատու ենք Աստծո հետ մեր հարաբերությունների համար:
Այս պատմության մեջ է՜լ ավելի սթափեցնող մի ճշմարտություն կա. հնարավոր է չափազանց երկար սպասել: Երբեմն մենք կարծում ենք, թե մի ամբողջ հավիտենություն ունենք այստեղ, ուստի հետաձգում ենք անել կարևորագույնը: Առաջին հերթին մենք պետք է անենք այն, ինչն ամենակարևորն է:
Գերմանացի գեղանկարիչ Ադոլֆ Մենցելը մի չափազանց հետաքրքիր կտավ ունի։ Այն անավարտ է։ Նա մտադիր էր պատկերելու թագավորին՝ Ֆրիդրիխ Մեծին, իր մի քանի զորավարների հետ խոսելիս։ Մենցելը փայտածխով ուրվագծել էր Ֆրիդրիխի պատկերը, այնուհետև նկարել ֆոնն ու զորավարներին: Նա հետաձգել էր թագավորին նկարելն ու մահացավ՝ չավարտելով կտավը: Մենցելը ձախողվել էր՝ կտավի վրա չպատկերելով նրան, ով ամենակարևորն էր:
Մենցելը ենթադրում էր, որ մի ամբողջ հավիտենություն ունի ամենակարևորն անելու համար, բայց նա չուներ դա ու չհասցրեց իր գործն ավարտել: Եվ ոչ էլ մենք ունենք: Հիսուսի առակը պատմվել է, որպեսզի մենք առաջին հերթին անենք այն, ինչն ամենակարևորն է, քանի դեռ չափազանց ուշ չէ:
Աղոթք: Խնդրի՜ր Աստծուն, որ ցույց տա կյանքիդ ցանկացած ոլորտում առաջնահերթությունների խառնված լինելը: Այնուհետև աղոթի՜ր. «Հա՜յր, տո՜ւր ինձ իմաստություն՝ իմ կյանքում Քեզ և Քո ուղիներն առաջին տեղում դնելու համար: Պահի՜ր ինձ, որ կյանքս չվատնեմ՝ երկրորդականը կարևորագույնից առաջ դասելով: Շնորհակալ եմ, որ հիմա պատմեցիր ինձ այս առակը, քանի դեռ չափազանց ուշ չէ՝ փոխելու կյանքիս առաջնահերթությունները՝ հարմարեցնելու դրանք Քո առաջնահերթությունների հետ: Հիսուսի անունով։ Ամեն»:
Աստվածաշնչյան հղումներ
Մատթեոսի 25.1 - 25.13
Մատթեոսի 5.14 - 5.16
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/