Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

ՕՐ 5 7-ից

Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Ինչպես լինել հերոս

Հնարավոր է, որ մենք կարիքավորներից խուսափելու գայթակղություն ունենանք: Մեր գործողությունների համար կարող ենք բազմաթիվ պատճառաբանություններ բերել։ Վախը կարող է մեր դրացիներին սիրելու առաջին արգելքներից մեկը լինել: Միշտ ավելի մաքուր, ավելի անվտանգ ու ավելի հեշտ է լինում նրանցով չզբաղվելը՝ անտարբեր լինելը: Մեկ այլ արդարացում կարող է լինել ծանրաբեռնված գրաֆիկը: Ժամանակի սղությունը կարող է բարոյապես ազդել մեր կյանքում: Մենք այնքան զբաղված ենք լինում մեր դասերով, աշխատանքով ու պարտավորություններով, որ շնչակտուր վազում ենք մի պարտավորությունից մյուսը կատարելու։ Այլ դեպքերում կարող ենք թերահավատ լինել կարիքի ճշմարիտ լինելու նկատմամբ ու չօգնել մարդկանց: Ցավոք, ոմանք իրոք շորթում են ուրիշների նվիրատվությունները. ողբերգություն, որը կարծրացնում է մեր սրտերը նրանց հանդեպ, ովքեր իսկապես կարիքի մեջ են:

Հիսուսին լսող մարդիկ քաջատեղյակ էին այն ճանապարհին, որ Նա նկարագրում է այսօրվա առակում։ Երուսաղեմը Երիքովին կապող տխրահռչակ ճանապարհը հայտնի էր որպես գողերի բռնության վայր։ Ունկնդիրները սպասում էին, որ կա՜մ քահանան, կա՜մ էլ ղևտացին կանգ կառնի ու կօգնի։ Ինչո՞ւ չօգնեցին: Հիսուսը դա չի ասում մեզ, և գուցե դրանում էլ իմաստ կա: Ինչ արդարացումներ էլ որ նրանք բերեին, անիմաստ էր: Հավանաբար նրանք իրենց արդարացումներն ունեին, ինչպես մենք ունենք այս օրերին։ Անտարբեր մարդիկ, սակայն, երբեք փոփոխություն չեն բերում:

Հիսուսի առակում սամարացին է, որ կանգ է առնում և օգնում ծեծված մարդուն: Հիսուսն ավարտում է պատմությունը՝ հարցնելով, թե երեքից ով էր կարիքի մեջ հայտնված մարդու ընկերը: Նկատեցի՞ք, թե ինչ բեկում է մտցնում Հիսուսը պատմության մեջ: Օրենսգետը սկսում է «Ո՞վ է իմ ընկերը» հարցից։ Հիսուսը վերջում կոչ է անում մեզ պատասխանելու «Ինչպիսի՞ ընկեր կլինեմ ես» հարցին։ Արդյոք ես մի կողմ կքաշվե՞մ՝ հրաժարվելով օգնելուց, թե՞ կշրջվեմ դեպի կարիքը: Հիսուսը մեզ կոչ է անում գնալու և սամարացու պես վարվելու:

Աղոթք: Խնդրի՜ր Աստծուն, որ օգնի տեսնելու՝ քեզ ինչն է խանգարում (եթե կա նման արգելք) սիրելու դրացուն: Այնուհետև աղոթի՜ր. «Տե՜ր, շնորհակալություն, որ շտապելով չանցար մեր կողքով, երբ կարիքի մեջ էինք: Օգնի՜ր ինձ սիրելու ուրիշներին նույն հոգատարությամբ ու կարեկցանքով, որով Դու ես սիրել ինձ: Օգնի՜ր հաղթահարելու իմ վախը, զբաղվածությունն ու թերահավատությունը, որպեսզի ինչպես հարկն է սիրեմ կարիքի մեջ լինողին: Հիսուսի անունով։ Ամեն»:




Աստվածաշնչյան հղումներ
Ղուկասի 10.25 - 10.37
Առակների 19.17

Սուրբ Գրություն

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներով

Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/