Անկեղծ ու իրական. ապրել Հիսուսի առակներովՕրինակ
Աստվածպաշտության ժամի բովանդակությունը
Առավելագույնի հասցնել այն, ինչ տրվել է քեզ
Այս առակն այնքան լավ է սերտված, որ «տաղանդ» բառի իմաստը հասկացվում է որպես Աստծո կողմից մարդուն տրված ցանկացած պարգև՝ քո կյանքը, քո ժամանակը, քո հայեցողության տակ եղած ֆինանսները, քո միտքը, քո կամքը և քո բոլոր հնարավորություններն ու կարողությունները։ Հիսուսի օրերում «տաղանդ» բառը շատ ավելի նեղ իմաստ ուներ. դա դրամական միավոր էր, որը համարժեք էր քսան տարվա աշխատավարձին։ Անգամ մեկ տաղանդի վստահության արժանանալն ապշեցուցիչ առատաձեռնություն էր:
Պատմության մեջ բոլորն ունեն տաղանդներ: Պատմության սկզբում չկան «զրոյական տաղանդով» մարդիկ, քանի որ արարման պատմության մեջ երբեք չեն եղել «զրոյական տաղանդով» մարդիկ: Աստված բոլորիս առատաձեռնորեն տվել է առնվազն մեկ տաղանդ: Նա ցանկանում է, որ դու զգաս քո տաղանդներն օգտագործելու բերկրանքը՝ դրանք իմաստալից և յուրահատուկ ձևերով ներդնելով Աստծո արքայության մեջ:
Հիսուսն օգտագործում է այս պատմությունը՝ մեզնից յուրաքանչյուրին հարցնելու. «Ի՞նչ ես անում այն տաղանդները, որ Տերը վստահել է քո տնօրինությանը: Դու վերջին ծառայի նման նստել ես սպասողի դիրքո՞ւմ, թե՞ առաջին երկու ծառաների նման առավելագույնի ես հասցնում այն, ինչ տրվել է քեզ:
Նկատի՜ր, որ երրորդ ծառան ոչինչ չարեց, քանի որ նա տիրոջ մասին վատ բաների էր հավատացել: Նա չհանդիմանվեց ձախողման համար։ Նա հանդիմանվեց գոնե փորձ չանելու համար։ Թույլ մի՜ տուր, որ անհաջողության մատնվելու վախը քեզ հետ պահի Աստծուց տրված տաղանդները Նրա արքայության համար գործածելուց: Երբ մենք հավատում ենք Աստծու մասին ամենայն լավագույնին, անմիջապես գնում ենք՝ ուրախությամբ գործածելու այն տաղանդները, որ Նա վստահել է մեզ՝ ի բարօրություն Իր արքայության: Մենք չենք վախենում ակնթարթային անհաջողություններից, քանի որ գիտենք՝ Աստված բարի է և բարի ծրագրեր ունի մեզ համար:
Արքայության համար քո եզակի ներդրումը մեկ ուրիշը չի կարող անել: Եթե Աստծուց քեզ տրված տաղանդներն օգտագործում ես քո հնարավորությունների առավելագույն չափով՝ ի փառս Աստծու և այլոց բարօրության, կեցցե՜ս: Եթե ոչ, ապա ինչի՞ ես սպասում։ Վայրկյան անգամ մի՜ սպասիր: Ճիշտ բանն անելու ճիշտ ժամանակը հենց հիմա է:
Աղոթք։ Խնդրի՜ր Աստծուն, որ օգնի բացահայտելու, թե քեզ ինչ տաղանդներ է տվել տնօրինելու: Այնուհետև աղոթի՜ր. «Աստվա՜ծ իմ, շնորհակալ եմ Քեզ այն տաղանդների համար, որ Քո առատաձեռնությամբ շնորհել ես ինձ: Օգնի՜ր ինձ համարձակությամբ օգտագործելու դրանք ուրիշներին ծառայելու համար, որպեսզի նրանք կարողանան ճանաչել Քեզ և հետևել Քո ուղիներին: Հիսուսի անունով։ Ամեն»։
Աստվածաշնչյան հղումներ
Մատթեոսի 25.14 - 25.30
Հակոբոսի 4.17
Եփեսացիների 2.8 - 2.10
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիստոնեական Համագումարի Եկեղեցուն այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://cachurch.com/