Ինչպե՞ս Ժառանգել Աստծո ԽոստումներըՕրինակ

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները

ՕՐ 5 7-ից

Ինչպիսի՞ն է քո արձագանքը Աստծո խոստումների հանդեպ

Սիրելի բարկամ, այսօր մենք շարունակում ենք Աստծո խոստումների մասին գրառումների մեր շարքը։ Եվ ես ուզում եմ քեզ մի հարց տալ…

Ինչպիսի՞ն է լինում քո արձագանքը, երբ հանդիպում ես Աստծո խոստումներին։ ի՞նչ ես անում, երբ Աստվածաշնչում հանդիպում ես Աստծո խոստումներից որևէ մեկին կամ լսում մի խոստում, որն անձամբ քեզ է ուղղված։

Այն քեզ մոտ ուրախության ցնծությո՞ւն է ծնում, թե՞ կասկածներ։

Հավատում եմ, որ մեր արձագանքները տարբեր կարող են լինել՝ կախված այն բանից, թե ինչ է տվյալ պահին Աստված մեզ խոստանում։ Բայց Նա կատարելապես ճանաչում է մեզ։ Նրա որոշ խոստումներ կարող են մեզ թողնել տարակուսանքի և նույնիսկ թերահավատության մեջ, քանի որ տվյալ պահին այն, ինչի միջով մենք անցնում ենք, մեզ չափազանց բարդ է թվում, կամ խնդիրը, որին բախվել ենք՝ անլուծելի։

Սառան կորցրել էր երեխաներ ունենալու իր հույսը։ Աստված խոստացել էր նրան և իր ամուսնուն սերունդ պարգևել, բայց դրանից հետո անցան օրեր, ամիսներ, հետո նաև տարիներ։ Անցնող տարիների հետ միասին խամրում էին նաև Սառայի ուրախությամբ լի սպասումներն ու ստացած խոստումների հանդեպ հավատքը։

Սակայն մի օր Աստված կրկին խոսեց Աբրահամի հետ՝ ասելով.

«Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը» (‭‭Ծննդոց ‭18.10)

Քանի որ խոստումն ուշանում էր, Սառան, հավանաբար, ավելի ու ավելի էր լցվել հուսահատությամբ, և նա հետևյալ կերպ արձագանքեց․ «․․․նա ծիծաղեց իր մտքում եւ ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։ (‭‭Ծննդոց ‭18.12‬):

Սակայն, այնուամենայնիվ, խոստումն իրականացավ։ Մեկ տարի անց ծնվեց Իսահակը։ Եվ գիտե՞ս, որ Իսահակ նշանակում է «ծիծաղ» կամ «նա ծիծաղեց»։ Սակայն Սառան միակը չէր, ով ծիծաղեց։ Աբրահամը նույնպես ծիծաղեց։ (Տե՛ս Ծննդոց 17․17 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, տեսնո՞ւմ ես, որ ոչինչ չի կարող խանգարել Աստծուն Իր խոստումն իրականացնելու հարցում։ Եվ որոշ դեպքերում նույնիսկ մեր անհանգստությունն ու հուսահատությունը չեն կարող դա անել։ Խոստումը կատարելու պատասխանատվությունը ոչ թե քեզ վրա է, այլ Տեր Հիսուսի, Ով ամեն բան է անում դրա իրագործման համար։ Մեր բաժինը Նրան հավատարիմ կյանք ապրելն է և Նրանից չհեռանալը, անգամ եթե Նրա տված խոստումներն ուշանում են կամ մեր սպասված ժամանակ չէ, որ իրակնանում են։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները

Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/