Երբ նրա մասին գրված ամեն բան կատարեցին, փայտից իջեցրին ու գերեզման դրեցին։ Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, և նա բազում օրեր հայտնվեց նրանց, ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր այժմ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ Եվ մենք ձեզ ավետարանում ենք հայրերին տրված խոստումը, քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" ։ Եվ որ մեռելներից նրան հարություն տվեց ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասաց. "Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին" ։ Ուստի և մի ուրիշ տեղում ասում է. "Քո Սրբին ապականություն տեսնել չես տա" ։ Բայց Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց և իր հայրերին միացավ, ապականություն տեսավ։ Բայց նա, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։
Կարդալ Գործք Առաքելոց 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 13:29-37
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր