Եվ Դավիթը բնակվեց այդ բերդում և այն անվանեց Դավթի քաղաք. և Դավիթը նրա շուրջը կառույցներ շինեց՝ Մելոնից դեպի ներս։ Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Զորությունների Տեր Աստվածը նրա հետ էր։ Տյուրոսի թագավոր Քիրամը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, հյուսներ և որմնադիրներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։ Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։ Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։ Սրանք են Երուսաղեմում ծնված նրա տղաների անունները՝ Սամաա, Սովբաբ, Նաթան, Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Նափեկ, Հափիե, Եղիսամա, Եղիադա և Եղիփաղետ։
Կարդալ Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:9-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր