Գործք Առաքելոց 2:14-21

Գործք Առաքելոց 2:14-21 ՆՎԱԱ

Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է, այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով. "Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,- իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ, և պիտի մարգարեանան։ Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում, և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա. արյուն, կրակ ու ծխի սյուն։ Արեգակը պիտի փոխակերպվի խավարի, և լուսինը՝ արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի" ։

Գործք Առաքելոց 2:14-21 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր