Աստծուն լսելՕրինակ

Listening To God

ՕՐ 7 7-ից

Ճանաչել բարի Հովվին

«Ես եմ բարի հովիվը, ես գիտեմ իմ ոչխարներին և իմ ոչխարները գիտեն ինձ» Հովհաննես 10. 14

Ես ցանկանում եմ ձեր քննությանը 2 հարց հանձնել։

Ինչի՞ է դա նման, երբ ժամանակ եք անցկացնում քո երկնավոր Հոր հետ։
Ինչի՞ է դա նման, երբ խոսում եք Նրա հետ։

Խնդրում եմ, ժամանակ հատկացրեք և փորձեք նկարագրել այս փորձառությունները։

Ես ակնարկում եմ աղոթքի թեման։ Իմ կարծիքով շատերը կենտրոնանում են այդ շատ օգտագործված բառի վրա՝ «աղոթք»։ Մենք գերհոգևոր իմաստ ենք տալիս դրան։ Գիտե՞ք, Աստված գիտի, որ մենք պարզապես մարդիկ ենք, չնայած որ փորձում ենք տպավորել Նրան «լավ» աղոթքով։ Այնուհետև, մենք շեղվում ենք և թողնում ամեն ինչ մինչ հաջորդ «փորձը»։ Այսպես վարվելով, մենք բաց ենք թողում աղոթքի իրական նպատակը։

Աղոթքը, պարզապես, Աստծուն միանալու տարբերակ է։ Դրանով ենք մենք կապվում Նրա հետ։ Եվ ինչպե՞ս է Աստված ուզում, որ մոտենանք Իրեն աղոթքով։ Դե, Նրա մեծագույն ցանկությունն է ամբողջությամբ ունենալ մեր սիրտը, միտքը և կարողությունը, ինչպես կարդում ենք Բ Օրինաց 6. 5-ում, այնպես չէ՞։

Սկզբի համար, Նա ցանկանում է, որ մենք վայելենք Իրեն՝ կենտրոնանանք Իր վրա և ոչ թե «աղոթքի»։

Մենք պետք է մոտենանք Իրեն այնպիսին, ինչպիսին կանք, տալով մեր ամենահուսահատ, անարժան, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ սիրված անձերը մեր ամենազոր, ամենապահով, փառավոր, բայց միևնույն ժամանակ ամբողջապես կարեկցող Հորը։ Եվ երբ անում ենք դա, մենք գտնում ենք Նրա զորության, վերականգնման, իմաստության, խաղաղության, արդարության և հաճույքի հորդառատ գավաթը։ Նրա ներկայության մեջ է առատ կյանքը։ Նա է Կենդանի ջուրը և Կյանքի հացը։

Աղոթելիս, պետք է ոչ միայն խոսենք, այլև լսենք։ Փնտրեք, որպեսզի լսեք և հետևեք Նրա բարի ճանապարհներին։ Մոտեցեք ուրախանալով, խինդով, հոգնած, կասկածանքով կամ վախով լցված պահերին։ Մոտեցեք Նրան մահվան շուքի դաշտի մեջտեղում։ Մոտեցեք և լսեք Նրա կյանքի և հույսի հարմարավետ խոսքերը։

Այսպիսով, մենք պետք է անդադար մոտենանք Նրան՝ ցանկացած դեպքում։ Այսպես վարվելով կսկսենք ճանաչել մեր Հովվին։ Ի նկատի ունեմ իրապես իմանալ Իրեն։

Իմ համար, իմ հանդարտ աղոթքը նման է իմ որևէ մտերիմ ընկերոջ հետ նստելուն և միասին տաք թեյ խմելուն։ Դա հրաշալի է։ Լավ է, չէ՞։ Ինչպես Փոլ Ի. Միլլերն է սովորեցնում իր Աղոթքի կյանք գրքում. «Չեք կարող ոտքի վրա ճանաչել Աստծուն։ Դուք մտերմություն չեք ստեղծում. դուք դրա համար տեղ եք բացում»:

Ես աղոթում եմ, որպեսզի այս յոթ օրերը ավելի խորացնեն ձեր հասկացողությունը, թե ինչ է նշանակում լսել Աստծուն։ Դա այդքան էլ բարդ չէ, ինչպես մենք հաճախ պատկերացնում ենք դա։ Դա նույնքան հեշտ է, որքան մեր ականջները ստից հեռու պահելը, մեր սրտերը բացելը, հանգիստ լինելը և մեր Հովվին թողնելը, որ շփվենք։

Ես աղոթում եմ, որպեսզի դուք խորությամբ հասկանաք, որ Աստծուն լսելը, դա միշտ մեր բարի Հովվին ճանաչելն է։

Ասա Հորը. Այսօր ես կփնտրեմ Քեզ իմ ողջ սրտով, ողջ հոգով և ողջ զորությամբ։ Ես կսկսեմ հիմա, իմ իրական անձը բերելով իրապես Քո առաջ։ Ես ցանկանում եմ իմանալ և լսել Քեզ ավելի ու ավելի շատ ամեն օր։

Այսօրվա փառաբանության երգի խորհուրդ՝ Hillsong United-ի «Touch the Sky»։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Listening To God

Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Life.Church-ին այս ծրագրի տրամադրման համար։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք՝ www.life.church