Աստծուն լսելՕրինակ

Listening To God

ՕՐ 2 7-ից

Կարո՞ղ եմ խնդրել ձեր ուշադրությունը։

Կա լսողություն և կա նաև ունկընդրում։
Լսողությունը դա ձայները կամ տեղեկատվությունը ընկալելու ունակություն է։
Լսողությունը դա այդ ամենին ուշադրություն դարձնելն է։

Այսօրվա ընթերցանության հատվածը Երեմիայի մարգարեությունից է, որը բավականին տխուր է և ցավոք ոչ հազվադեպ։ Հին Կտակարանի այս հատվածները մեր համար մեծ կարմիր դրոշակների պես զգուշացումներ են այն վտանգի մասին, թե ինչ կլինի, երբ մենք մեր ողջ սրտով, մտքով և ուժով ամբողջ ուշադրությունը չենք տրամադրում Աստծուն։ Ինչու՞։ Դե, եթե մենք ուշադրություն չդարձնենք Աստծուն և Նրա ճանապարհներին, մենք կգնանք սխալ ուղղությամբ՝ հետ և ոչ թե առաջ։ Շատ հաճախ, այս սխալ ուղիները մեզ տանում են դեպի մութ և կործանարար տեղեր/

Ուշադրության շեղման մեղավորը սովորաբար ինչ-որ հրապուրիչ խայծ է լինում, ինչպիսին է հագեցած գրաֆիկը, երեխաներ մեծացնելը, ինչ-որ մի բանից ավելի շատ ունենալը, անգամ ինչ-որ էլեկտրոնային սարք, որը մի շարք զվաճալի անակնկալներ է պարունակում։

Ըստ իս, իմ բոլոր վեց երեխաներն ունեն հրաշալի լսողություն, բայց շատ հաճախ, նրանց լսողությունը կարող է պասիվ լինել։ Երբեմն միակ բանը, որ կարող է նրան ուշադրությունը գրավել իմ գաղտնաբառն է՝ պաղպաղակ։ Նրանք վայրկյանական լսում են և պատասխանում. «Վաու, մայրիկ։ Իրո՞ք։» Այնուհետև ես խոստովանում եմ. «Ոչ, պարզապես ձեր ուշադրության կարիքն ունեի։»

Եթե ազնիվ լինեմ, ես նույնպես կարող եմ պասիվ լսող լինել, երբ ուշադրությունս սմարթֆոնի վրա է և ոչ ընտանիքիս. «Ըըըը … ի՞նչ է պատահել, սիրելիս։»

Մենք կարող ենք ծիծաղել բոլորիս բնորոշ այսպիսի իրավիճակների վրա, բայց դա իրոք նորմալ չէ։ Դա անհարգալից վերաբերմունք է այլոց հանդեպ։ Եվ երբ գործը հասնում է Աստծուն անտեսելուն, դա ցավոք դառնում Նրա նկատմամբ թերագնահատում և անկեղծ ըմբոստություն։

Եթե մենք պատրաստվում ենք ամբողջությամբ հետևել մեր Երկնային Հորը, պետք է ուշադրություն դարձնենք Իր խոսքերին։ Հիշի'ր, Նրա աստվածային շփումը լինում է տարբեր ձևաչափերով՝ Իր Խոսքի, հավատացյալի խորհրդի, որևէ Աստվածաշնչյան ծրագրի, երազի կամ տեսիլքի, շշուկի կամ մտքի տեսքով։ Այո, Աստծո շփման ձևը հսկայական է, որովհետև նա ՄԵԾ Աստված է և շփման վարպետ, ով ցանկանում է շարունակաբար կապի մեջ լինել քո հետ։

Հարցրա Հորը՝ Ի՞նչն է ինձ պանգարում Քեզ ուշադրություն դարձնել։

Այսօրվա փառաբանության համար խորհուրդ ենք տալիս այս երգը՝ «First» Lauren Daigle

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Listening To God

Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Life.Church-ին այս ծրագրի տրամադրման համար։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք՝ www.life.church