Աստծուն լսելՕրինակ
Խաբված ցանկության կողմից
Մեղքի հիմքը հետևյալ ստերն են՝ Աստված բարի չէ, Նա անվստահելի է և Նա իրեն մեզանից հեռու է պահում։ Իհարկե, խաբվածությունը շարունակվում է մինչև այսօր։ Եվ եթե դա այդքան էլ վատ չէր, ինչպես Եվան, մեր բնական փափագները միանում են այս ստերը տարածող ուժերին։ Բոլոր այս խաբեություններն անհրաժեշտ են սատանային, որպեսզի մեզ բաժանի Աստծուց։
Եվան տեսավ պտուղը և մտածեց, որ այն շատ լավ և հաճելի տեսք ունի։ Նա նաև հրապուրվեց ավելի մեծ լուսավորության, գիտելիքների և, հնարավոր է, նույնիսկ ուժի գայթակղությամբ: Դու կլինես Աստծո պես։ Որքան նա խաբվեց։
Իսկ դու՞։ Քանի՞ անգամ ես ուժերդ գերագնահատել աչքերիդ ցանկության և սահմանափակ հասկացողության պատճառով։ Ես չեմ փորձում ճնշել քեզ այս հարցով, ուղղակի նախազգուշացնել ընկերս, որովհետև այդպես չպիտի լինի։
Աստծո ձայնի հետ միասին ապրելը նշանակում է, որ մենք հետևում ենք Իր կարգադրություններին Իրեն ճանաչելու մեջ։ Տուր Նրան փառք, շնորհակալություն և փառավորիր ամեն պահի համար, որովհետև Նա քո հետ է։ Այս սրբազան միոությունը նշանակում է, որ մենք անվերապահորեն մեր հույսը դնում ենք Նրա վրա ցանկացած իրավիճակում և փակում ենք մեր ականջներն ու աչքերն ամեն բանից, որ կխաբեն մեր սրտերն ու մտքերը։
Այս աշխարհն իմ աշխարհը չէ, և այն քոնն էլ չէ։ Նոր երկինքն ու երկիրն սպասում են նրանց, ովքեր հավատարմորեն սխասում և վստահում են իրենց Փրկչին։ Մենք չպետք է բավարարվենք յուրաքանչյուր անցողիկ միտման քամին հետապնդելով։ Մենք չպետք է վախենանք «լավ բաներ» կորցնելուց, որովհետև գիտենք, որ հավիտենական լավ գանձեր են սպասում մեզ։ Եվ, մենք գիտենք, որ մեր Տերը, միակ Բարին է։ Նա մեր Ամեն ինչն է, մեզ Բավարարը, մեզ Լրացնողը։
Ասա Հորը. Կա՞ որևէ բան, որ պետք է անեմ, որպեսզի սիրտս միշտ փափագի լինել Քո հետ։
Այսօրվա փառաբանության երգի խորհուրդ՝ Ջիմմի Նիդհեմի «Clear the Stage»-ը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։
More