Աստծուն լսելՕրինակ

Listening To God

ՕՐ 5 7-ից

Փակված ականջների ախտանիշները

Ադամն ու Եվան Աստծուն անձամբ գիտեին։ Նրանց ընտանիքի անդամների ժառանգները նույնպես գիտեին Աստծուն կամ լավ լսել էին Նրա մասին։ Դանդաղորեն, շատ տարիների ընթացքում, շատ մարդիկ դադարեցին շնորհակալություն հայտնել Աստծուն և Նրան ընկալել որպես աղբյուր։ Մեղքը շատացավ։

Շատ մեղքեր ուղղակի շատ ավելի խորը մեղքերի ախտանիշներ են՝ մեղքը, որի արդյունքում մեր ականջները փակելում ենք Աստծո ճշմարտությունը լսելուց և դրա փոխարեն լսում սուտը։ Երբ դադարում ենք Աստծուն ճանաչել որպես ամենալավ բաներ տվեղի, մենք դադարում ենք պարզ տեսնելուց։ Մենք դադարում ենք խելացի մտածելուց։ Մենք հրաժարվում ենք ճշմարտությւոնը լսել։ Հռոմեացիների առաջին գլուխը լավ բացատրում է այս իրողությունը։

Ահա մի սթափեցնող միտք՝ճշմարտությունը լսել հրաժարվելը նույնն է, ինչ Աստծուն մերժելը։ Այժմ, որպես քրիստոնյաներ, մենք բնականաբար ընդունում ենք Աստծո Խոսքը որպես ճշմարտություն։ Բայց մենք պետք է մեր ականջները անխափան պահենք ՝ ճանաչելով և մերժելով կեղծ ճշմարտությունները և մտերիմ մնալով Աստծո ձայնի հետ։

Հավասարապես սթափեցնող է այն փաստը, որ ճշմարտությունը ժխտողները հաճախ քաշում են այլոց իրենց խափեության մեջ, ինչպես կարդում ենք Ծննդոց գրքում։ Մտածեք այս հարցերի մասին։ Ո՞վ է վտանգված, երբ չեք լսում Աստծուն։ Ձեր կինը՞։ Ձեր ընկերները՞։ Ձեր տնօրենը՞։ Ձեր երեխաները՞։ Մի գուցե ինչ-որ օտարակա՞ն, ում Աստված ուզում է որ դուք ծառայեք։

Կարծում եմ այժմ, լավ ժամանակ է, որ դադարեմ գրելուց և դուք սկսեք աղոթքով լցված լսել։

Ասացեք Հորը՝ Ցույց կտա՞ս ինձ ամեն մի սուտ, որին հավատում եմ։

Այսօրվա փառաբանության երգի խորհուրդ՝ Hillsong Worship-ի «No Other Name»։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Listening To God

Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Life.Church-ին այս ծրագրի տրամադրման համար։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք՝ www.life.church