Աստծուն լսելՕրինակ

Listening To God

ՕՐ 1 7-ից

Լսել Աստծո ձայնը

Հոբի պես՝ ես ուզում եմ ավելի շատ գնահատել (փափագել) Աստծո խոսքն ու առաջնորդությունը, քան իմ ամենօրյա սնունդը: Իսկ դու՞։ Ինչպես Եսայայի մարգարեությունն է ասում, ես ցանկանում եմ ունակ լինել լսելու ետևումս եղած ձայնը, որն ինձ ասում է ինչպես պետքա է քայլեմ։

Բայց, արդյո՞ք լսում եմ Նրա ձայնը։ Արդյո՞ք Նա դեռևս խոսում է։ Քաջալերվիր, Աստված հրաշալի հաղորդակից է։ Նա է ստեղծել հաղորդակցվելու պարգևը։ Դա նշանակում է, որ Նա խոսում է և մենք ունակություն ունենք Նրան լսելու, անգամ պատասխանելու Նրա ձայնին։ Եթե Աստված դեռևս խոսում է, մենք մեր ուժերի սահմաններում ամենը պետք է անենք Նրա ձայնը ճանաչելու և լսելու համար։ Լսելու գործողությունն այն է, ինչի կարիքն այդքան ունենք, որովհետև հաճախ այդքան պակաս ենք զգում իրական շփման։

Նախ, եկեք տեսնենք թե ինչ ճանապարհներով է Աստված խոսում մեր հետ։

Աստված խոսում է Իր Խոսքով։ Աստված արդեն իսկ բացահայտել է Իր կամքի ու ծրագրի մեծ մասը Աստծո Խոսքի միջոցով։ Նրա Խոսքը կարդալը Նրան լսելու ամենալավ տարբելակներից մեկն է։

Աստված խոսում է Իր շշուկների միջոցով։ Նա շատ հաճախ մեղմորեն խոսում է մեր հոգիների հետ, մեզ տալիս է երազներ, տեսիլքներ, և/կամ սովորեցնում է մեր իրավիճակների միջոցով։ Նա նաև ուղղում է մեր մտքերն Իր ծրագրերի համար։

Աստված խոսում է Իր ժողովրդի միջոցով։ Ժամանակ առ ժամանակ Աստված բացում է մեզ Իր սիրտը այն քրիստոնյաների միջոցով։ Դա կարող է լինել քաջալերման, ուղղման կամ ուղղորդման տեսքով։

Իմ աղոթքն է, որպեսզի այս կարճ, 7-օրյա ընթերցանության խրագիրը կուղղվի մեզ սիրող Հոր սրտից, որպեսզի սովորեցնի քեզ խուսափել խանգարող աղմուկից, կենտրոնացնել ուշադրությունդ Նրա ձայնի վրա և ամբողջությամբ հմայել սիրտդ։

Հարցրա Հորը՝ Ի՞նչ պետք է անեմ, առավել լավ լսող լինելու համար։

Այսօրվա փառաբանության համար խորհուրդ ենք տալիս այս երգը՝ Kim Walker-Smith-ի «Yield My Heart»։

Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Listening To God

Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Life.Church-ին այս ծրագրի տրամադրման համար։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք՝ www.life.church