Աստծուն լսելՕրինակ
Ո՞վ է քո Հոգևոր խորհրդատուն։
Աստված հաճախ Իր կամքն ու իմաստությունը մեզ կարող է ուղղել Քրիստոսի այլ հետևորդների միջոցով։ Ես չեմ կարող անգամ հաշվել, թե քանի՞ անգամ է Աստված օգտագործել այլ քրիստոնյաների իմ սրտին հաղորդագրություն հասցնելու համար։ Ես լսել եմ Նրա շշուկները իմ հովիվների, հաղորդումների, իմ ընկերների, իմ երեխաների, որևէ բլոգգերի կամ LifeGroup-ից որևէ մեկի միջոցով։ Ես անգամ տեսել եմ դրանցից մի քանիսին որպես իմ Հոգևոր խորհրդատու։ Դրանք են՝ կինս, որևէ առաջնորդ, աղոթքի ընկերս, ընկերս կամ ծնողներս։
Իսկ դու՞։ Դու փնտրում և լսում ե՞ս այլ հավատացյալների, ում դու հարգում ես։ Այլ քրիստոնյաների հետ (հատկապես նրանց ովքեր հիմնավորված են և աճում են Աստծո Խոսքում) կապված մնալը կենսական նշանակություն ունի քո անձնական հավատքի ճանապարհորդության համար։
Այնուամենայնիվ, նրանց լսելը բավարար չէ։ Արդյո՞ք դու հաճախակի կիրառում կամ ներդնում ես այն խորհուրդները և իմաստությունները, որ լսում ե՞ս։
Իմաստացիր և հարատևիր քրիստոնեական համայնքում։ Լսիր քո հավատքի ընտանիքին։ Մենք նրանց կարիքն ունենք և նրանք էլ քո կարիքն ունես։ Այսօրվա ընթերցանությունը Առակաց 18. 2-իցանկեղծորեն ասում է մեզ, որ սխալ է ամենագետ լինելը:
Անձնապես ես չեմ ուզում հիմարի դեր խաղալ: Ես օգնության կարիք ունեմ։ Ես իմաստության կարիք ունեմ։ Ես կարիք ունեմ խոնարհ լինելու և պատրաստ կրթվելու, որպեսզի կարողանամ ընկալել Աստծո ուղղությունը, ճշմարտությունը և ազդեցությունը։ Ես կարիք ունեմ, որպեսզի սիրտս խոնարհ լինի պատրաստ կրթվելու, որովհետև Աստված հաճախակի է խոսում մեր հետ Իր այլ զավակների միջոցով։
Ասա Հորը՝ Ո՞վ պետք է լինի իմ Հոգևոր Խորհրդատուների մեջ։
Այօրվա փառաբանության երգի խորհուրդ՝ Will Reagan և United Pursuit - Set a Fire։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Էմի Գրոյշելը գրել է այս յոթօրյա Աստվածաշնչյան խրագիրը հույսով, որ այն մեր սիրող Հոր սրտից ուղիղ դեպի ձերը կտեղափոխվի։ Նրա աղոթքն այն է, որ այն սովորեցնի ձեզ խուսափել հակառակորդների աղմուկից և արթնացնի ձեզ, որպեսզի կենտրոնանաք Նրա ձայնի վրա։
More