Ապրի՛ր իմաստալից կյանքՕրինակ

Ապրի՛ր իմաստալից կյանք

ՕՐ 6 7-ից

«Ծառայե՛ք ուրիշներին»

Ծառայության սահմանումն է՝ պարզապես հասանելի լինել բավարարելու ինչ-որ մեկի կարիքները։ Այդ բավարարումը կարող է պահանջել մեր ժամանակը, շնորհը, միջոցները և ջանքը, սակայն Աստծո և ուրիշների հանդեպ ունեցած սիրուց բխած ծառայությունը կարող է ամենաուրախ և պարգևատրվող փորձառությունը լինել։

«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ»։

Ա ՊԵՏՐՈՍ 4:10

«Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք»։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:13

Ուրիշների կարիքների բավարարումը կարող է տարբեր կերպ դրսևորվել և կարող է կենտրոնանալ ինչպես Քրիստոնյաների, այնպես էլ անհավատների կարիքների վրա։ Միշտ էլ հնարավորություններ կան ծառայելու տեղային եկեղեցում՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես խմբի անդամ։ Դուք իսկապես աներևակայելի արժեքավոր բան ունեք առաջարկելու։

Կան նաև հնարավորություններ, որոնք ծագում են հասարակ, դեմ առ դեմ մարդկանց հետ շփումից կամ պարզապես նկատելով ինչ-որ մեկի կարիքը և բավարարելով կամավոր օգնությամբ։

Յուրաքանչյուր արձագանք, որ տալիս եք, լինի ժամանակը, միջոցները, շնորհը կամ պարզապես մի քաջալերող խոսք, արդեն ծառայության գործ է։ Բայց Աստված նույնպես հասկանում է, որ մենք սահմանափակ կարողություն ունենք մեր առաջարկներում, ուստի Նա ակնկալում է մեզնից դրսևորել պատասխանատվություն և բարի տնտեսվարություն նվիրաբերության հարցում։

«Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին»։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 9:7

Աստված կամենում է, որ ինքներս մեզ նվիրաբերենք ուրախությամբ։ Մինչդեռ ժամանակ առ ժամանակ շատ դժվար է ոմանց համար ասել՝ «ո՛չ», սակայն իրականությունն այն է, որ չափազանց երկար ձգձգումը կարող է խլել մեզնից այն կայտառությունը և ուրախությունը, որն Աստված ցանկանում է, որ ունենանք ծառայության ժամանակ։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ապրի՛ր իմաստալից կյանք

Ուրախ, իմաստալից ապրելու հիմքում ընկած են հարաբերությունները, սերը և հավատը։ Եթե դուք փնտրում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրի առավել պարզ նկարագրություն, ապա օգտվե՛ք այդ ծրագրից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր փնտրտուքների և հայտնաբերումների վրա։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy