Ապրի՛ր իմաստալից կյանքՕրինակ

Ապրի՛ր իմաստալից կյանք

ՕՐ 1 7-ից

«Ոսկե կանոնը»

Լինի քաղաքական գործիչ, ձեռնարկության առաջնորդ, մոտիվացիոն խոսնակ, թե ուղղակի հասարակ մի մարդ, բոլորն էլ տարբեր խավերից հաճախակի մեջբերում են Ոսկե կանոնի առաքինությունները։ Իրականում, գրեթե բոլորը լսել են դրա մասին և գիտեն դրա նշանակությունը։

Շատերը կհամաձայնվեն, որ հասարակության անհրաժեշտ մաս է կազմում «անել ուրիշներին այն, ինչ կցանկանայինք, որ մեզ անեն» արտահայտությունը։ Շատ առումներով, դա այն հիմքն է, որ միասնական է պահում մեր մշակույթը, ընտանիքները և ընկերությունը։ Ոսկե կանոնը ցուցադրում է ուրիշներին ծառայելու առաքինությունները՝ ցուցաբերելով մեծահոգություն և օգնելով կարիքավորներին։

Հիսուսն էր Ոսկե կանոնի հեղինակը, որը հաջողակ քրիստոնեական կյանք ապրելու բանալի առաջնահերթություններից մեկն է։ Հիսուսն ասաց․

«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները»։

ՄԱՏԹԵՈՍ 7:12

Որպես քրիստոնյաներ, Աստված մեզնից յուրաքանչյուրին կանչում է մեր հավատն այնպիսի մակարդակի հասցնելու, որն անցնում է պարզապես Աստծո հանդեպ հավատ ունենալու սահմաններից։ Նրա փափագն է, որ մեզնից յուրաքանչյուրն իր հավատը գործի դնի՝ ուրիշների կյանքերի մեջ ներգործելով և այդպիսով փառավորելով Աստծուն՝ Իր սերն ու շնորհը նրանց ցուցադրելով։ Սա է Ոսկե կանոնի համաձայն կյանքը։

Սուրբ Գրություն

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Ապրի՛ր իմաստալից կյանք

Ուրախ, իմաստալից ապրելու հիմքում ընկած են հարաբերությունները, սերը և հավատը։ Եթե դուք փնտրում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրի առավել պարզ նկարագրություն, ապա օգտվե՛ք այդ ծրագրից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր փնտրտուքների և հայտնաբերումների վրա։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy