Ապրի՛ր իմաստալից կյանքՕրինակ

Ապրի՛ր իմաստալից կյանք

ՕՐ 4 7-ից

«Տարածելով սեր ուրիշների հանդեպ»

Երբ մեր կյանքում գործի Աստծո աշխույժ և աճող սերը, մարդկանց սիրելու մեր կարողությունը նույնպես կաճի։ Ուրիշների հանդեպ հասունացող սիրո հետ մեկտեղ առաջանում է այդ սերը դրսևորելու աճող փափագ՝ այդպիսով կատարելով ամենակարևոր նպատակներից մեկը, ինչի համար Աստված ստեղծել է մեզ․

«Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք»։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 2:10

Աստծո ծրագրի մեջ միշտ եղել է այն, որ մեր սերն ուղեկցվի գործերով։ Մեզնից յուրաքանչյուրը դեր ունի Աստծո գլխավոր ծրագրում՝ բարի գործերի միջոցով դիպչելու ուրիշների կյանքերին։

Ամեն անգամ, երբ մի բարի խոսքով դիպչում ենք մեկ ուրիշի կյանքին, բավարարում որոշակի կարիք կամ պարզապես ուշադրությամբ ականջ դնում ցավող սրտից խոսողին, մենք ոչ միայն մեր սերն ենք արտահայտում, այլ նաև Աստծո սերը մեր միջոցով։ Այս կերպ մենք դառնում ենք բանալի ազդակներ՝ Աստծո փառքը պայծառորեն շողարձակելու աշխարհի համար, ինչը հակառակ դեպքում լցված է խավարով և անհուսությամբ։ Մտածե՛ք Հիսուսի խոսքերի շուրջ․

«Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

ՄԱՏԹԵՈՍ 5:14-16

Մեր լույսի փայլելն իրապես թույլ է տալիս, որ Աստծո լույսը շողա մեր միջոցով։ Կան երեք կարևոր միջոցներ Աստծո փառքը ուրիշներին ճառագելու համար․ լինել գործող վկա, ծառայել ուրիշներին և ընկերություն անել քրիստոնյաների հետ։ Այս երեք միջոցներով մեր հավատը գործի դնելը թույլ է տալիս մարդկանց փորձառել Աստծո սերը, շնորհն ու ողորմությունը՝ ամեն բան Իր փառքի համար։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Ապրի՛ր իմաստալից կյանք

Ուրախ, իմաստալից ապրելու հիմքում ընկած են հարաբերությունները, սերը և հավատը։ Եթե դուք փնտրում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրի առավել պարզ նկարագրություն, ապա օգտվե՛ք այդ ծրագրից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր փնտրտուքների և հայտնաբերումների վրա։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy