Ապրի՛ր իմաստալից կյանքՕրինակ

«Աստծո հանդեպ մեր սիրո աճը»
Աստծո հանդեպ սիրո ձևավորումը միգուցե մի փոքր ավելի դժվար է, քան ընկերոջ կամ ընտանիքի անդամի հանդեպ։ Մեկ առաջնային պատճառ է այն, որ մենք ֆիզիկապես չենք կարող տեսնել Աստծուն։ Ուստի, Աստծո հանդեպ սիրո մեջմնալը և աճելը հավատ է պահանջում։
«Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է»։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11:1
Հավատը մեզ թույլատրում է մեր սրտից անկեղծ սեր ուղղել Աստծուն, նույնիսկ եթե չենք կարող տեսնել Նրան մեր ֆիզիկական աչքերով։ Որպեսզի մեր սերն աճի Աստծո հանդեպ, հավատը պետք է գործի մեր Քրիստոնեական կյանքում։
Երբ կարդում ենք Աստծո Խոսքը, քննում Իր սերն ու մեր և ուրիշների կյանքերում Իր ներգրավվածությունը, նաև ընկերակցում Իր հետ աղոթքով, մենք սկսում ենք Աստծուն ավելի ու ավելի ճանաչել։ Ժամանակի հետ մեկտեղ Իրեն ավելի շատ ճանաչելը մեր կյանքում սերմանում է իրական, հասուն սեր Իր հանդեպ։
Աստծո հանդեպ սիրո աճը, որը բխում է Իր հանդեպ եղած մեր հավատից, կապված է գործերով այդ սերը ցուցադրելու հետ։
«Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է»։
ՀԱԿՈԲՈՍ 2:17
Հավատի միջոցով եղած մեր սերն առ Աստված, որն ուղեկցվում է գործերի միջոցով Աստծուն նվիրվածությամբ, ուժգին փոխհարաբերություն է, որն անհրաժեշտ է Իր հետ հաջողակ, աճող հարաբերության համար։
Որքան էլ մեր սերն առ Աստված անկասկած աճում է՝ որպես հետևանք գործնական մեր հավատի, այնուամենայնիվ, կարևոր է նաև հասկանալ, որ այս գործերը չեն վաստակում Աստծո սերը և բարեհաճությունը մեր հանդեպ։
Ճշմարտությունն այն է, որ նախքան Իրեն ճանաչելն Աստված արդեն սիրել է մեզ մտերմիկ և անշահախնդիր սիրով։ Աստծո սերը մեր իրական աղբյուրն է՝ Իր և մյուսների հանդեպ մեր սիրո համար։
«Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ»։
Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:19
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Ուրախ, իմաստալից ապրելու հիմքում ընկած են հարաբերությունները, սերը և հավատը։ Եթե դուք փնտրում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրի առավել պարզ նկարագրություն, ապա օգտվե՛ք այդ ծրագրից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր փնտրտուքների և հայտնաբերումների վրա։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy
Հարակից ծրագրեր

Հավատքը պետք է ողջամիտ լինի

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Դու նրանց հույսն ես․․․
