Ապրի՛ր իմաստալից կյանքՕրինակ
«Ընկերություն քրիստոնյաների հետ»
Այլ հավատացյալների քաջալերելը, սիրելը և ամրապնդելը մեր ամենամեծ առաջնահերթություններից մեկն է։ Փաստն այն է, որ մենք միմյանց կարիքն ունենք։ Այդպես է մեզ համար ծրագրել Աստված։ Աստված չի կամենում, որ ինչ-որ մեկը միայնակ գործի։
«Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է»։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 10:24-25
Ճշմարտությունն այն է, որ ուրիշ Քրիստոնյաների հետ հարաբերություններ կառուցելը առանցքային է մեր անձնական աճի համար։ Աստված հաճախ մեզ համար նշանակում է «աստվածային հանդիպումներ», որպեսզի ծառայենք իրար կամ քաջալերենք մեկս մյուսին այնպես, ինչպես գուցե միայն մենք կարող ենք անել։
«Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։Նաև, երբ որ երկուսը միասին պառկեն, կտաքանան, իսկ մեկն ինչպե՞ս կտաքանա։Եվ եթե մեկը նրան բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն. եռապատիկ թելը շուտ չի կտրվի»։
ԺՈՂՈՎՈՂ 4:9-12
Այն սկզբունքը, որ ուժը քանակի մեջ է, կիրառելի է նույնիսկ քրիստոնյաների համար, և հավատակիցների հետ ամուր հարաբերություններ ունենալը օգնում է մեզ աճել Աստծո հետ ընթացքի մեջ։
Աստծո ծրագիրը տեղական եկեղեցի հաստատելու մեջ այն էր, որ դուք կարողանայիք շփվել այլ հավատացյալների հետ։ Ներգրավվե՛ք և վայելե՛ք օրհնություններ տալու և ստանալու օգուտներըՔրիստոսով ձերեղբայրների և քույրերի կողմից։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ուրախ, իմաստալից ապրելու հիմքում ընկած են հարաբերությունները, սերը և հավատը։ Եթե դուք փնտրում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրի առավել պարզ նկարագրություն, ապա օգտվե՛ք այդ ծրագրից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր փնտրտուքների և հայտնաբերումների վրա։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy