Դուք աղոթքի կարիք ունեքՕրինակ

Դուք աղոթքի կարիք ունեք

ՕՐ 6 6-ից

« Վեց բանալի կետեր առողջ և հավասարակշռված աղոթքի համար –Մաս երկրորդ»

4․ Հայտնե՛ք Աստծուն ձեր անձնական կարիքները և ցանկությունները ու խնդրե՛ք Նրան հոգալ դրանք։ «Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը․․․»։

Ձեր հանդեպ Աստծո սերը խորիմաստ է, անվերջ և անշահախնդիր, այն Աստվածաշնչում երբեմն համեմատվում է իր երեխային սիրող հոր կարեկցանքի հետ։ Նա ցանկանում է լսել Իր երեխայից (դա դուք եք), Նա ցանկանում է լսել ձեր կյանքի մասին, ձեր կարիքների և փափագների մասին, և կամենում է, որ դուք գնաք Իր մոտ այդ կարիքների համար։ Ձեր հանդեպ Իր սերը մղում է Իրեն օրհնելու ձեզ ավելի շատ, քան կարող եք հուսալ։

5․ Խնդրե՛ք Աստծուն, որ ների ձեր մեղքերը, գիտակցելով ձեր կարիքը ներելու ուրիշներին, ովքեր գուցե չարիք են հասցրել ձեզ։ «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաննեին»։

Աստծուն խնդրելու համար, որ մեր մեղքերը ների, նախ և առաջ մենք պետք է ընդունենք դրանք և հետո խոստովանենք Աստծուն։

«Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից»։

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:9

Կարող եք համոզված լինել, որ Աստված ձեզ ներել և մաքրել է ձեր մեղքերից։ Այդ ներումով նաև ազատություն ունեք մեղավորությունից, ամոթից և դատապարտությունից։

Բայց Աստված նաև պահանջում է, որ ինչպես Նա ներեց մեզ, այնպես էլ մենք ներենք ուրիշներին, ովքեր գուցե չարիք են հասցրել մեզ։ Այնպես, ինչպես Աստծուց ներում ստանալն է ազատություն բերում, այնպես էլ ուրիշներին ներելը ազատում է դառնությունից, նախանձից և այլևս թույլ չի տալիս, որ անցյալի վիրավորանքները վնասեն մեզ։

Ներում ստանալը և շնորհելը հիմնարար է Քրիստոսում ազատության կյանք ապրելու համար։

6․ Աղոթեք Աստծո առաջնորդության համար, որը կօգնի խուսափել գայթակղություններից և իրավիճակներից, որոնք կարող են վատ ազդել Իր վրա։ «…Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից»։

Աստված ներել է մեր մեղքերը և սրբել բոլոր անարդարություններից, ինչպես խոստացված է Ա Հովհաննես 1։9-ում, սակայն մենք դեռ հանդիպում ենք գայթակղության՝ ապրելով այս մեղավոր աշխարհում։ Տերունական աղոթքի այս հատվածը ընդգծում է այն կարևորությունը, որ մենք չպետք է պարզապես հանգստանանք և Աստծո տված ներմամբ բավարարված մնանք՝ առանց հոգալու ապագայում մեղքից խուսափելու կարևորության մասին։ Որքան էլ Աստված մեզ ներելով հեռացնում է մեղքի հոգևոր պատիժը, Նա պարտադիր կերպով չի հեռացնում մեղքի վնասակար հետևանքները։ Այս պատճառով կարևոր է աղոթել Աստծո օգնության համար, որպեսզի խուսափենք գայթակղությունից։

Ամեն օր սկսեք Աստծուն հատկացնել այն ժամանակը, որ կարող եք ուրախությամբ տրամադրել Նրան աղոթքի համար։ Աստված սահմանված չափ չունի ամեն օր ձեզ հետ հանդիպման համար։ Ի հավելումն, դա մարտահրավեր կլինի երբեմն զգոն լինելու և«ննջելուց» խուսափելու համար։ Մի՛ վհատվեք, իմացե՛ք, որ կօրհնվեք Աստծուց, երբ տրամադրեք ձեր ժամանակն Իրեն աղոթելու համար։

Օր 5

Այս Ծրագրի Մասին

Դուք աղոթքի կարիք ունեք

Բացահայտեք զորեղ և արդյունավետ աղոթքի կյանք կառուցելու սկզբունքները։ Աղոթքը՝ Աստծո հետ հաղորդակցությունն անհատական մակարդակում, մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy