Դուք աղոթքի կարիք ունեքՕրինակ
«Աստծո արդյունավետ, անձնական աղոթքի օրինակը»
Տերունական Աղոթքն Աստվածաշնչի ամենաճանաչված համարներից մեկն է։ Շատ մարդիկ այն անգիր են արել կամ այն լսելուց միանգամից ճանաչում են։ Հիսուսը սովորեցնում էր Իր աշակերտներին․
«Արդ, դուք այսպե՛ս աղոթեք."Հա՛յր մեր, որ երկնքում ես,սուրբ լինի քո անունը.քո արքայությունը գա,քո կամքը լինիինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը,ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։Եվ մի՛ տար մեզ փորձության,այլ ազատի՛ր մեզ չարից»։
ՄԱՏԹԵՈՍ 6:9-13
Տերունական Աղոթքն ամենաշատ արված աղոթքն է նույնիսկ մեր օրերում։ Բայց երբ Հիսուսը տվեց այս թանկագին խոսքերն Իր աշակերտներին, Իր մտադրություններն ավելին էին, քան անգիր անելու համար արդյունավետ աղոթք տրամադրելը։ Նա տվեց մեզ կարևոր հենք մեր բոլոր աղոթքները հիմնելու համար։
Մեկ րոպե մտածե՛ք, թե ինչն է ձեզ սահմանափակում, երբ աղոթում եք․ կամ աղոթքի ժամանակ ինչ խոչընդոտներ ունեք։ Գուցե հակված եք ձեզ վրա չափից ավելի կենտրոնանալու։ Միգուցե աղոթքի ժամանակ դուք հեշտորեն շեղվում եք կամ հակված եք ընթացքում ննջելու։ Սրանք ընդհանուր խնդիրներ են, որոնց մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ առնչվում ենք։
Տերունական աղոթքը տրամադրում է հիմք՝ հաղթահարելու համար այս հակումները և խոչընդոտները, երբ այն բաժանում ենք բաղադրիչների, որոնք կնկարագրվեն հաջորդ բաժնում։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Բացահայտեք զորեղ և արդյունավետ աղոթքի կյանք կառուցելու սկզբունքները։ Աղոթքը՝ Աստծո հետ հաղորդակցությունն անհատական մակարդակում, մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy