Դուք աղոթքի կարիք ունեքՕրինակ
«Վեց բանալի կետեր առողջ և հավասարակշռված աղոթքի համար –Մաս առաջին»
1․ Իմացե՛ք՝ ում հետ եք խոսում։ «Հա՛յր մեր, որ երկնքում ես․․․»։
Երբ Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին ուղղակիորեն դիմել Հորը, գուցե այս գաղափարը զարմանքով ընդունվեց։ Ամբողջ Հին կտակարանում միակ ձևը, որ հասարակ մարդը կարող էր Աստծուն խնդրանք ուղղել, քահանայի միջոցով էր։ Բարեբախտաբար, Հիսուսն այդ ամենը փոխեց։
Հիսուսի՝ մեր մեղքը ծածկելու համար խաչի վրա արած կատարյալ զոհաբերության միջոցով հավատացյալներն ունեն անմիջական հաղորդակցություն Հոր հետ։ Ահա թե ինչու ենք աղոթում մեր երկնավոր Հորը՝ «Հիսուսի անունով»։ Այնուամենայնիվ, չկա աղոթքի կայուն բանաձև և Հիսուսին աղոթք ուղղելն այնքան նշանակալից է, որքան՝ հենց Հորը։ Ամենակարևորն է հիշել, որ Աստծո և ձեր միջև այլևս ոչ մի խոչընդոտ չկա։
2․ Մտածե՛ք և արտահայտեք ձեր երկրպագությունն ու գոհությունն այն ամենի համար, ինչ Նա արել է ձեզ համար։ «․․․Սուրբ լինի Քո անունը․․․»։
Ձեր աղոթքի մի մասը կոնկրետ փառաբանությանը և երկրպագությանը հատկացնելով՝ դուք հեռացնում եք միայն ձեզ վրա եղած կենտրոնացումը։ Որքան էլ Աստված ցանկանում է լսել մեր կարիքների և փափագների մասին, Նա նաև ցանկանում է, որ մենք երախտագիտություն հայտնենք այն ամենի համար, ինչ Նա արել է, և հասկանանք, որ «ամեն բան մեր մասին չէ»։ Իրականում ամեն բան իսկապես Նրա մասին է։ Նա առատության և սիրո Աստված է, և փառաբանությունն ու պատիվը Նրան են պատկանում։ Երբ մտածեք Աստծո տված օրհնությունների մասին և Նրա հետ եղած հարաբերությունների անհավանական արտոնության մասին, դուք հեշտությամբ երախտագիտություն, երկրպագություն և գոհություն կհայտնեք Իրեն։ Դուք նաև կդժվարանաք ձեզ վրա կենտրոնանալ։
3․ Աղոթե՛ք, որ Իր Եկեղեցու և ձեր կյանքի համար եղած Աստծո նպատակները ամբողջովին կատարվեն։ «․․․Քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։
Վառ և արդյունավետ աղոթքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք կտրում ենք մեր միտքն անցյալի խնդիրներից և կենտրոնանում զարմանահրաշ ապագայի հնարավորությունների վրա։ Անցյալի մտքով շարունակ ապրելը սահմանափակում է ձեր ապագան։ Ընդունե՛ք Աստծո տեսակետը և թույլ մի՛ տվեք, որ նախկին մարտահրավերները կամ ձախողումները սպառեն ձեր մտքերը և սահմանափակեն ձեր մտածողությունը։ Հայտնե՛ք Աստծուն ձեր՝ Քրիստոսի մեջ ամբողջական ներուժին հասնելու փափագը և խնդրե՛ք, որ Նա օգնի ձեզ ընդլայնել ձեր տեսլականն ու երազանքները։ Նա ցանկանում է, որ դուք իրագործեք կյանքում Իր ամբողջական նպատակը, ինչպես նաև Իր Եկեղեցու նպատակը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Բացահայտեք զորեղ և արդյունավետ աղոթքի կյանք կառուցելու սկզբունքները։ Աղոթքը՝ Աստծո հետ հաղորդակցությունն անհատական մակարդակում, մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy