Դուք աղոթքի կարիք ունեքՕրինակ
«Մենք աղոթքի կարիք ունենք»
Ժամանակակից հասարակության մեջ շատ մարդիկ աղոթքը տեսնում են որպես ոչ արդյունավետ միջոց կյանքի մարտահրավերների դեմ պայքարելու համար։ Իրականում, ոմանք գուցե ընդհանրապես չեն աղոթում։ Ուրիշները կարող են աղոթքին դիմել ամեն տեսակ այլ բաներ փորձելուց հետո։
Բայց Աստված երբեք նպատակ չի ունեցել, որ մեր աղոթքի կյանքը լինի դժվարին խոչընդոտների հաղթահարման համար վերջին ապավենը այն ամենից հետո, երբ մենք ուժասպառ ենք լինում այլ տարբերակներից և միջոցներից։ Իրականությունն այն է, որ Աստված ցանկանում է, որ աղոթքը լինի ամեն քրիստոնյայի կյանքի կենտրոնում․ կարիքի դեպքում դիմելու առաջին և ոչ թե վերջին տեղը։ Նա ցանկանում է լսել մեր աղոթքը ամբողջ օրը, ամեն օր, թե՛ մեր պակասի և կարիքի դեպքում, թե՛ լիության և առատության։ Նաև Աստված ցանկանում է մեր աղոթքի ժամանակ մեզ հետ շարունակ հաղորդակցության մեջ լինելով ցուցադրել Իր սերը՝ շատ տարբեր միջոցներով։
Աղոթքը մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է և հիմնարար է մեր՝ Աստծո հետ ընթացքի մեջ աճի համար։
«Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում»։
ՀԱԿՈԲՈՍ 5:16
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Բացահայտեք զորեղ և արդյունավետ աղոթքի կյանք կառուցելու սկզբունքները։ Աղոթքը՝ Աստծո հետ հաղորդակցությունն անհատական մակարդակում, մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy