Դուք աղոթքի կարիք ունեքՕրինակ

Դուք աղոթքի կարիք ունեք

ՕՐ 2 6-ից

«Աստված ցանկանում է լսել ձեզնից»

Երբ մենք բախվում ենք մարտահրավերների, բազմաթիվ պատճառներից մեկը, որ աղոթքը դիտվում է որպես վերջին ապավեն, այն է, որ մենք ունենք Աստծո վերաբերյալ ոչ ճիշտ ընկալում։ Երբեմն մենք սխալմամբ մտածում ենք, թե Աստված սառը, իմիջայլոց վերաբերմունք ունի մեր կյանքի հանդեպ։ Այնուամենայնիվ, փաստն այն է, որ Աստված լրջորեն հետաքրքրված է ձեր կյանքով։ Նա ձեզ արարել է Իր կամքի համար և ցանկանում է գործել ձեր կյանքում և ձեր միջոցով։

Աղոթքը պարզապես սահմանվում է որպես հաղորդակցություն Աստծո հետ։ Մտածե՛ք ձեր ունեցած սերտ ընկերական կապի մասին։ Անկասկած, այդ մարդը միշտ ձեր կողքին է, երբ նրա կարիքն ունեք, բայց դուք նրա հետ ամբողջ ժամանակ շփվում եք, այդպես չէ՞։ Չէ՞ որ դուք կիսվում եք ձեր կյանքով։ Այսպիսով, Աստված ցանկանում է լինել ձեր ամենալավ ընկերը։ Դուք կարող եք Նրան պատմել ցանկացած բան, դուք կարող եք ծիծաղել Նրա հետ, դուք կարող եք խոսել ձեր օրվա մասին, կարող եք Նրա հետ անկեղծ լինել, կարող եք ձեր սրտի փափագներն արտահայտել Նրան։ Էականն այն է, որ Նա ցանկանում է լսել այդ ամենը։ Աստված մեծապես փափագում է, որ դուք սերտ, անձնական հաղորդակցություն ունենաք Իր հետ։

«Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ»։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 3:20

Հիսուսը թակում է մեր սրտի դուռը՝ փափագելով ընկերակցության թանկագին ժամանակ անցկացնել անձնական մակարդակում։ Պարզապես Հիսուսի ընկերակցության մեղմ խնդրի առաջ դուռը բացելը հաջողակ, արդյունավետ և վարձատրվող աղոթքի կյանքիսկիզբն է՝ լցված Աստծո օրհնություններով։

Աստված է կյանքի ապաստանի ճշմարիտ աղբյուրը և Նա ցանկանում է մեզ ցույց տալ Իր հավատարմությունն ու սերը․ ոչ մի մարտահրավեր երբևէ չի կարող մեծ լինել Իր համար, Նա պարզապես ցանկանում է լսել ձեզնից։

«Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:8

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Դուք աղոթքի կարիք ունեք

Բացահայտեք զորեղ և արդյունավետ աղոթքի կյանք կառուցելու սկզբունքները։ Աղոթքը՝ Աստծո հետ հաղորդակցությունն անհատական մակարդակում, մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy