Դուք աղոթքի կարիք ունեքՕրինակ
![Դուք աղոթքի կարիք ունեք](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F49545%2F1280x720.jpg&w=3840&q=75)
«Անձնական աղոթք»
Ընկերների, ընտանիքի հետ կամ նույնիսկ ճաշից անմիջապես առաջ աղոթելն աչքի ընկնող միջոց է Աստծո հետ հասարակական շրջանակում հաղորդակցվելու համար։ Բայց ի հավելումն հավաքական աղոթքի մասնակցության, Աստված ցանկանում է, որ մենք ունենանք անձնական, առավել ծածուկ աղոթքի սովորություն նույնպես՝ միայն ձեր և Աստծո միջև։ Մեր աղոթքի ծածուկ լինելու մասին Հիսուսն ասում է․
«Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ»։
ՄԱՏԹԵՈՍ 6:6
Հիսուսի՝ փակ դռների ետևում աղոթելու մեզ ուղղված ցուցումները մատնանշում են, որ Աստված սերտորեն և անձնապես հետաքրքրված է մեր կյանքով։ Նրա փափագն է՝ աճեցնել մեր անձնական հարաբերություններն Իր հետ դեմառդեմ հաղորդակցությամբ։ Աստված ուշադրություն է դարձնում Իր հետ ձեր՝ ծածուկ ընկերակցություն ունենալու նվիրվածությանը և խոստանում է վարձատրել և օրհնել ձեզ։
Աստված նաև ցանկանում է, որ անկեղծ և բաց լինենք Իր հետ հաղորդակցության մեջ՝ այնպես, ինչպես մեր սիրելիի հետ կլինեինք։ Որքան էլ աղոթքները բառ առ բառ անգիր անելն առողջ սովորություն լինի, ճշմարտությունն այն է, որ Աստված ավելի շատ փափագում է մեր իրական արտահայտությունն ուղղված Իրեն, քան ուղղակի անգիր արած բառերի շարան։ Մեր աղոթքի անկեղծության մասին Հիսուսն ասում է․
«Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը»։
ՄԱՏԹԵՈՍ 6:7-8
Որքան էլ Աստված արդեն գիտի մեր կարիքի և պակասի մասին նախքան մեր խնդրելը, միևնույն է, Նա դեռ ցանկանում է, որ մենք խնդրենք Իրենից անկեղծությամբ և այն ակնկալիքով, որ Նա մեզ համար լավագույնն ունի պատրաստած։ Նա փափագում է պատասխանել ամեն աղոթքի՝ սիրով և հավատարմությամբ։
Անձնական աղոթքի այլ կարևոր տարրեր են հաստատակամությունն ու հետևողականությունը։ Աստված երբեք չի հոգնում մեր խնդրանքները լսելուց, նույնիսկ եթե դրանք նույնն են, ինչ մենք նախկինում արդեն խնդրել ենք։ Մեր ջանասիրաբար աղոթելումասին Հիսուսն ասում է․
«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է»։
ՄԱՏԹԵՈՍ 7:7-8
Աստծո հետ անձնական հաղորդակցության համար ամենօրյա ժամանակ առանձնացնելը կարևոր է քրիստոնեական ընթացքի մեջ աճելու համար։ Փորձեք ընտրել ամեն օր այնպիսի ժամանակ, որ չեք շեղվի և չեք անհանգստանա՝ մտածելով, որ Աստված վայրկենաչափ ունի ստուգելու համար՝ որքան ժամանակ եք հատկացնում Իրեն։ Ո՛չ, Նա այդպես չի անում։ Նա պարզապես ցանկանում է ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Գաղտնիությունը, անկեղծությունն ու հաստատակամությունը երեք կարևոր բնութագրեր են Աստծո հետ ձեր դեմառդեմ աղոթքի համար և կօգնեն ձեզ կառուցել սերտ հարաբերություններ Իր հետ։ Դուք կվայելեք այս թանկագին ժամը, և կվստահեք Նրան այնպես, ինչպես երբեք՝ նախկինում։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![Դուք աղոթքի կարիք ունեք](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F49545%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Բացահայտեք զորեղ և արդյունավետ աղոթքի կյանք կառուցելու սկզբունքները։ Աղոթքը՝ Աստծո հետ հաղորդակցությունն անհատական մակարդակում, մեր կյանքում և շրջակա միջավայրում դրական փոփոխություն տեսնելու բանալին է։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy
Հարակից ծրագրեր
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատքը պետք է ողջամիտ լինի
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)