Աստվածային Արագացման ԲանալիներըՕրինակ
Եղի՛ր Աստծո նման մեծահոգի․․․
Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը և շարունակում ենք խոսել այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում վերապրելու աստվածային արագացումը:
Շատ բացատրական բառարաններ մեծահոգի մարդուն բնորոշում են որպես առատաձեռն մեկը: Լինել մեծահոգի՝ նշանակում է լինել բարեսիրտ, բարի, ողորմած, ներողամիտ և այլն։ Նմանապես, նաև մեր հանդեպ Աստծո սերն է Նրա առատաձեռնության ու մեծահոգության արտահայտությունը։ Դա Աստծո բնույթի արտահայտման ապացույցն է: Մյուսների հանդեպ առատաձեռն սեր ունենալը նաև յուրաքանչյուր հավատացյալի կանչվածությունն է:
Երբ Հայր Աստված մեր փրկության համար աշխարհ ուղարկեց Տեր Հիսուսին, նա դա չարեց՝ ուղարկելով իր բազմաթիվ որդիներից մեկին: Նա ուղարկեց ամենն, ինչ ուներ՝ Իր միածին Որդուն։ Հենց սրանում է Նրա առատաձեռնության ու մեծահոգության վեհությունը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16)
Գոհություն Աստծուն, որ կարող ենք ընդունել Տեր Հիսուսի առատաձեռն սերը և մեծահոգաբար այն բաժնեկցել մյուսների հետ: Նման մեր Երկնային Հորը, մենք նույնպես պետք է տանք մեր ունեցածի լավագույնը և պատվենք այն մարդկանց, ովքեր ընդունում են այդ նույն պարգևը, որը մենք ենք ընդունել։
Մեծահոգությունը միայն դիմացինի կարիքի հանդեպ մեր արձագանքը չէ, այլ նաև հստակ միտում ունեցող գործողությունների ամբողջությունն է, որոնց արդյունքում ամրանում ու բարձրանում է տվյալ մարդու ինքնագնահատականը։
Այսպիսով, աստվածային արագացումը զգալու հինգերորդ բանալին մյուսների հանդեպ մեծահոգի լինելն է՝ այդ բառի ամբողջական իմաստով:
Ուզո՞ւմ ես վերապրել աստվածային արագացման այնպիսի մի ընթացք, որը կարող է լիովին փոխել քո և քո շրջապատի մարդկանց կյանքը։ Եթե սրտանց փափագում ես աստվածային արագացման այդ ընթացքը վայելելուն, ապա մյուսների հանդեպ մեծահոգի ու ողորմած մարդ դառնալու որոշում կայացրու հե՛նց այսօր:
Ե՛կ օգնենք մարդկանց՝ Տեր Հիսուսի սիրո շնորհիվ այս կյանքում ճախրել սովորելու հարցում։ Ե՛կ առատաձեռն կերպով նրանց հետ բաժնեկցենք այն սերը, որն ընդունել ենք մեր բարի ու ողորմած երկնային Հորից։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/