Աստվածային Արագացման ԲանալիներըՕրինակ

Աստվածային Արագացման Բանալիները

ՕՐ 4 7-ից

Դու պատվի զավա՛կ ես:

Մենք շարունակում ենք ուղերձների մեր շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը և շարունակում ենք խոսել այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում վերապրելու աստվածային արագացումը:

Սիրելի՛ բարեկամ, երբևէ զգացե՞լ ես քեզ մերժված կամ ունեցե՞լ ես անարժանության և անարժեքության զգացում։ Աստվածաշունչը մեզ պատմում է կույր Բարտիմեոսի մասին, որին բժշկեց Տեր Հիսուսը և տեսողություն պարգևեց նրան:

Բարտիմեոս անունը բառացիորեն նշանակում է «պատվի որդի», սակայն, նրա կյանքը հեռու էր պատվի կյանք լինելու նկարագրությունից: Նա ծնվել էր կույր այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ կույր լինելը ծայրահեղ ծանր մի բան էր: Բարտիմեոսն իր կյանքն անցկացրել էր մուրացկանություն անելով՝ իր ապրուստի միջոցը դարձնելով պատահական անցորդների ողորմությունները: Սակայն Տեր Հիսուսի հետ ընդամենը մեկ հանդիպումը բավական էր նրա կյանքը հիմնովին փոխելու համար:

Այդ հանդիպման ընթացքում Տեր Հիսուսը ոչ միայն քաջալերեց և տեսողություն պարգևեց նրան, այլև վերականգնեց նրա պատիվը: Տեր Հիսուսի հետ հանդիպման շնորհիվ, Բարտիմեոսը վերապրեց օրհնության կյանքի անցնելու արագացում:

Ճիշտ Բարտիմեոսի նման, մենք նույնպես պատվի զավակներ ենք, անգամ եթե մեր կյանքը կամ վարքագիծը հաճախ հեռու են եղել պատվաբեր լինելուց: Եվ ինչպես Բարտիմեոսի պարագայում, Աստված գալիս է, որպեսզի մեզ էլ հող ու փոշու միջավայրից բարձրացնի և նստեցնի պատվո աթոռների վրա:

Եվ մենք էլ մեր հերթին կարող ենք մյուսների հետ բաժնեկցել այն պատիվը, որի մեջ Աստված բարձրացնում ու վերականգնում է մեզ։ Պատվելն իրականում, մյուս մարդկանց մեջ՝ իմ կողմից բացահայտված այն որակները գնահատելն ու գովաբանելն է, որոնց դրսևորումն իմ մեջ հիացմունք է առաջացրել։ Մենք մարդկանց պետք է ընդունենք ու հարգանքի արժանացնենք հենց այնպիսին, ինչպիսին նրանք կան, և անպայման նրանց պետք է ցույց տանք, թե նրանք ինչպիսին կարող են դառնալ Աստծո միջամտության ու օգնության շնորհիվ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսօր դու հնարավորություն ունես գործնականում կիրառելու այն, ինչը սովորեցնում է Աստվածաշունչը. «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին» (Եփեսացիներին 4․29)։

Այսպիսով, աստվածային արագացման չորրորդ բանալին՝ մյուսներին պատվի ու գովասանքի արժանացնելն է: Ես հորդորում եմ քեզ այս բանալու կիրառությունը սկսել հենց այսօր:

Աղոթում եմ, որ դու այսօր հիասքանչ օր ունենաս, որը լեցուն կլինի կյանքով և ցնծությամբ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Աստվածային Արագացման Բանալիները

Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/