Դարձի՛ր Ազդեցիկ ՄարդՕրինակ
Դարձի՛ր հենց այն հրաշքը, որին սպասում ես
Սիրելի բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել շատ շատերին ծանոթ մի մարդու մասին, ում անունը Նիք Վույչիչ է: Հուսով եմ՝ քեզ նույնպես ծանոթ է Աստծո այս զորավոր ծառայի կյանքն ու վկայությունը։
Նիքը ծնվել էր առանց ոտքերի ու ձեռքերի: Երկար ժամանակ նա խորը տառապանքների միջով էր անցել և ձգտել էր հասկանալ, թե ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ այդ ողբերգությունը հենց ի՛ր հետ պատահի: Սակայն այսօր նա երջանիկ է, խաղաղ ու Աստծո հետ հաշտված, և Տերը նրան զորեղ կերպով օգտագործում է մյուս մարդկանց մխիթարելու և փրկության ճանապարհը ցույց տալու գործում:
Նիքի ամենահաճախ արտաբերված խոսքերից մեկը հենց սա է. «Եթե դու չես արժանանում քո սպասված հրաշքին, ապա ինքդ դարձիր հրաշք մեկ ուրիշի
Համար»: Հենց սա է այն քաջալերանքը, որով այսօր ուզում էի կիսվել քեզ հետ: Մենք երբեմն չենք հասկանում Աստծո ծրագրերը, և բազմաթիվ հարցեր կարող են տանջել մեզ ու գողանալ ոչ միայն մեր կյանքի ուրախությունը, այլև անգամ ապրելու ցանկությունը։ Հենց այսպիսին էր իրականությունը Նիքի պարագայում։ Սակայն ինչպես նա, այնպես էլ մենք, անկախ ամեն ինչից, կարող ենք դառնալ Աստծո ծրագրի մի մասնիկը մեզ շրջապատող մարդկանց կյանքում:
Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, գուցե դու չես կարողանում պատկերացնել, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս որոշակի իրավիճակներ մեր կյանքում: Այո՛, շատ անգամ մեր նմանատիպ հարցերը մնում են անպատասխան, հատկապես, մեր ու մեր սիրելիների կյանք այցելած ողբերգությունների ու ծանր հիվանդությունների պարագայում։ Սակայն հենց այդ ժամանակ է, որ պետք է հիշենք առանց ոտքերի ու ձեռքերի ծնված Նիքի խոսքերը․ «Օգտագործի՛ր այս գաղտնի օրհնությունը՝ ինքդ դարձիր հրաշք ու քաջալերանք մեկ ուրիշի համար»:
Եթե Նիք Վույչիչի նման մեկը՝ առանց ոտքերի ու ձեռքերի, կարող է անել դա, ապա ինչու դու չես կարող նույնն անել:
Աղոթում եմ քեզ համար, որ դու էլ ամեն օր մեկ ուրիշի համար հրաշք դառնաս և վայելես հրաշք լինելու բերկրանքը:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/