Դարձի՛ր Ազդեցիկ ՄարդՕրինակ
Այսօր դու անձամբ կարող ես ծառայել Տեր Հիսուսին
Սիրելի բարեկամ, մի՛ վարանի՛ր այսօր սիրո ու կարեկցանքի թեկուզ ինչ-որ փոքրիկ դրսևորում ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ։ Դա Աստծո աչքին մեծ արժեք ունի և, որպես քրիստոնյա, երբ դու դրսևորես նման վարքագիծ և ունենաս նման գործեր, ապա նշանակում է, որ դու անում ես այդ ամենը հենց Տեր Հիսուսի հանդեպ: Նրա Սիրտը լցվում է ցնծությամբ և գոհությամբ, երբ մենք ուշադրության ենք արժանացնում կարիքի մեջ գտնվողներին:
Տեր Հիսուսի մեջ իմ ամենասիրած կողմերից մեկն այն է, որ Նա հավանում էր պարզ, բայց ճշմարիտ բաները: Ինչ էլ անես Նրա համար, եթե դա արել ես սրտանց և հանուն Աստծո, ապա, հավատա, քո արածը շատ ավելի մեծ դրական ազդեցություն է թողնելու, քան որ կարող ես երբևէ պատկերացնել։ Ընթերցե՛նք Տեր Հիսուսի խոսքերը․
«Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (Մատթեոս 25.40):
Այս հատվածում Տեր Հիսուսը խոսում է այն մասին, որ եթե մեկը խմելու ջուր է տալիս նրան, ով ծարավ է, այցելում է նրան, ով հիվանդ է և հագուստ է տալիս նրան, ով մրսում է և այլն… (տե՛ս Մատթեոս 25․34-40), ապա այդ փաստը աննկատ չի կարող մնալ Իր աչքերից նա հայտարարում է, որ եթե այդ ամենն անում ենք Իր անունով, ապա դա նույնն է, որ հենց Տիրոջն ենք դա անում։
Աստծո համար թանկ ու հարազատ զավակ, շնորհակալ եմ սիրո յուրաքանչյուր դրսևորման համար, որը դու ամեն օր ցուցաբերում ես մարդկանց հանդեպ։ Մի՛ նայիր նրանց արձագանքներին, գնահատելուն կամ չգնահատելուն, շնորհակալ լինելուն կամ արհամարհական վերաբերմունքին։ Նայի՛ր Տեր Հիսուսին։ Ես համոզված եմ, որ Նրա սիրտն ուրախանում ու ցնծում է քեզնով և ասում է. «Ես գիտեմ, որ դու դա հենց հանուն Ինձ և Ինձ համար արեցիր»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/