ԵԼՔ 1:15-21

ԵԼՔ 1:15-21 ՆՎԱԱ

Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա։ Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։ Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։ Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։ Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են. մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած՝ ծննդաբերում են»։ Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։ Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։