Դարձի՛ր Ազդեցիկ ՄարդՕրինակ
Այնքա՜ն բարիք է գալիս բարին գործելուց…
Ես շատ անգամ եմ լսել, երբ մարդիկ վկայում են, որ աննկարագրելի կերպով դրական զգացողություններ են ապրում, երբ որևէ մեկի համար մի բարի բան են անում։
Սիրելի բարեկամ, իսկ դու երբևէ ունեցե՞լ ես այն հաճելի զգացողությունը, որը գալիս է, երբ փողոցում ժպտում ես ինչ-որ մեկին՝ մեկին, ով գուցե հոգնած է երկար աշխատանքային օրվանից հետո: Կամ երբևէ զգացե՞լ ես այն երջանկությունը, երբ որևէ տարեց կնոջ համար բացում ես դուռը կամ օգնում ես հարևանիդ որևէ հարցում:
Աստվածաշնչում գրված է. «Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի» (Առակաց 11․25):
Ուրիշի հանդեպ բարին գործելը քո իսկ հոգուն է բավականություն պատճառում: Մեր հոգին կարծես սնվում է դրանով: Այո՛, ամեն անգամ, երբ դու մեկ ուրիշի համար մի լավ բան ես անում, քո հոգին հագենում է: Աստվածաշնչյան այս հատվածում նաև Աստված է խոստանում այդ ամենի համար օրհնել քեզ: Տերը ոռոգում է այն մարդուն, ով ջուր է տալիս մյուսներին: Իսկ Նրա ուղարկած աղբյուրները անհամեմատ առատ են մյուսների համար մեր տրամադրած աղբյուրներից:
Եվ բոլոր այն մարդկանց անունից, ում համար դու այսօր բարի գործ ես անելու, ես քեզ ասում եմ` ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԿԱ՛Ս: Շնորհակալ եմ, որ օգնում ես մյուսներին ապրել: Շնորհակալ եմ, որ այնտեղ ես, որտեղ քո կարիքը կա և անում ես այն, ինչն այնքա՜ն անհրաժեշտ է մյուսներին։ Դու այս աշխարհն ավելի լուսավոր ու բարի ես դարձնում և օգնում ես, որ Տեր Հիսուսի լույսը ծագի մարդկանց սրտերում ու կյանքերում:
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, իմ ամբողջ սրտով օրհնում եմ քո կյանքը և աղոթում եմ, որ Տերն Իր կյանք տվող ջրերի գետերը առատապես բխեցնի քեզ համար և քո միջոցով մյուսների համար:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/