ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:12-23

ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:12-23 ՆՎԱԱ

Երանի՜ այն մարդուն, որին դու ես խրատում, ո՜վ Տեր, և քո օրենքը սովորեցնում ես նրան, Որ նրան հանգստացնես չարության օրերին, մինչև որ հոր փորվի ամբարիշտի համար։ Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը, Որ դատաստանը դեպի արդարություն դառնա, և բոլոր սրտով ուղիղներըգնան նրա ետևից։ Ինձ հետ ո՞վ պիտի վեր կենա չարերի դեմ. ինձ հետ ո՞վ պիտի կանգնի նրանց դեմ, ովքեր անօրենություն են գործում։ Եթե Տերն օգնության չգար ինձ, քիչ պիտի մնար, որ իմ անձը լռության տեղում բնակվեր։ Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։ Մի՞թե քեզ հաղորդակից է անօրենության աթոռը, որ չարիք է նյութում հրամանի դեմ։ Նրանք հավաքվում են արդարի անձի դեմ և դատապարտում են անմեղի արյունը։ Բայց Տերը ապավեն է ինձ համար. իմ Աստվածն է և իմ հույսի վեմը։ Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։