Աստվածաշունչը կենդանի էՕրինակ
Աստվածաշունչը փոխում է ամեն ինչ
Պատկերացրեք ամեն ինչ խավար է և անձև, մինչդեռ Աստված արտաբերեց հետևյալ խոսքերը. «Թող լույս լինի։» Մեկ ակնթարթում ամեն բան փոխվեց։ Լույսը ճեղքեց խավարը և այն, ինչ մի ժամանակ տեսանելի չէր, երևաց։ Աստծո մեկ խոսքը փոխեց ամեն ինչ… բայց դրանով ամեն բան չավարտվեց։
Նույն Աստվածը, ով մեկ շնչով ստեղծեց տիեզերքը, շարունակում է նոր կյանքի շունչ տալ աշխարհին Իր Խոսքի զորությամբ։ Աստծո Խոսքը շարունակում է ճեղքել խավարը։ Աստծո Խոսքը ձևափոխում է կյանքեր և վերականգնում է խոցված սրտերը։ Աստծո Խոսքը կենդանի և ակտիվ է, որովհետև Նա կենդանի է և ակտիվ։ Եվ մեզ միշտ հասանելի է Նրա Խոսքը։
Որքան ավելի ենք սովորում Աստվածաշունչը, այնքան ավելի ենք բացահայտում, որ Աստված ցանկանում է, որպեսզի յուրաքանչյուրն ունենա անձնական, ակտիվ և վերականգնող հարաբերություն Իր հետ։
Անկախ նրանից, թե ինչ փորձությունների կամ դժվարությունների ենք հանդիպում, Աստծո Խոսքը դեռ կշարունակի դուրս գալ և ճեղքել խավարը։ Նրա խոսքերը կշարունակեն կերպարանափոխել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Գանան, Սումուն, Պոպոլուկան, Սամուել Աջայի Քրոութերը և Ուիլյամ Թինդեյլը: Եվ Նրա խոսքերը կարող են փոխել քեզ:
Կանգ առեք և մտածեք ձեր պատմության մասին: Ինչպե՞ս է Աստծո Խոսքը փոխակերպել ձեզ: Եվ ինչպե՞ս կարող է Աստված այժմ կենդանացնել Սուրբ Գիրքը ձեր կյանքում:
Նշեք այն, ինչ Աստված արել է մինչ այժմ ձեր կյանքում և մտածեք, թե ինչ է անում նա ձեզ շրջապատող աշխարհում:
Առաջ գնալով՝ մասնակից դարձեք Աստծո պատմած պատմությանը: Դա մի պատմություն է, որը սկսվել է, երբ Նա արարեց աշխարհը և կշարունակվի մինչև այն օրը, երբ Հիսուսը կվերադառնա, պատմություն, որը գերազանցում է համաշխարհային պատմությունը և անընդհատ փոխակերպում աշխարհը:
Այս Ծրագրի Մասին
Ժամանակների ամենասկզբից, Աստծո Խոսքն ակտիվ կերպով վերականգնում էր սրտեր և մտքեր, և Աստված դեռ չի ավարտել այդ գործը։ Այս հատուկ յոթօրյա ծրագրում, եկեք նշենք Սուրբ Գրքի կյանքեր վերափոխող ուժը ավելի խորն ուսումնասիրելեվ, թե ինչպես է Աստված օգտագործում Աստվածաշունչը պատմության վրա ազդելու և ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերը վերափոխելու համար։
More